Եվրոպա է ժամանել իրանական նավթով բեռնված առաջին նավը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեկ միլիոն բարել իրանական նավթով բեռնված Monte Toledo նավը մարտի 6-ին ժամանել է Եվրոպա:
Նրա տվյալներով՝ լցանավը տարածությունն անցել է 17 օրում: Այն Իրանից Եվրոպա նավթ հասցրած առաջին նավն է դարձել այն բանից հետո, երբ Բրյուսելը այս տարվա հունվարի 16-ին չեղարկեց 2012 թվականից Թեհրանի նկատմամբ գործող պատժամիջոցները:
Գործակալության տվյալների համաձայն՝ 275-մետրանոց բեռնանավը ժամանել է Cepsa իսպանական կորպորացիայի նավթագործարան, որը գտնվում է Իսպանիայի հարավի Ալխեսիրաս քաղաքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



