Երևան, 27.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ադրիանա Գալստյանը` Մարտայի կերպարի եւ Բեն Ավետիսյանի հետ սիրավեպի մասին

ՖՈՏՈ

NEWS.am STYLE-ը գրում է.

«Ֆուլ Հաուս» հեռուստասերիալի Էլլային այլեւս չենք տեսնի սիթքոմի նոր եթերաշրջանում, սակայն նրան մարմնավորող Ադրիանա Գալստյանը շարունակում է փայլել հեռուստաէկրաներին: Այժմ Ադրիանան նկարահանվում է «Երանի» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում է Մարտային` համառ աղջիկ, որը պատրաստ է ցանկացած քայլի դիմել իր սիրուն հասնելու համար: Դերասանուհու հետ զրուցեցինք իր կերպարի եւ իր անվան շուրջ պտտվող խոսակցությունների մասին:

-Ադրիանա, «Երանի» հեռուստասերիալում մարմնավորում ես Մարտային, որի մասին, հիկմնականում, բացասական կարծիքներ են հնչում. Ինչպիսի՞ն է քո կերպարը քեզ համար:

-Կյանքով լի, հումորով, առույգ Մարտան միշտ ստացել է այն, ինչ ցանկացել է: Հայաստան է ժամանել իր սիրո հետեւից եւ սերը, կարծես թե, կուրացրել է նրան: Այո, նրա մասին եղել են բացասական կարծիքներ եւ դա հենց այդպես էլ պետք է լիներ, քանի որ նա խիստ տարբերվում է մյուս հերոսուհուց` Անիից` թե իր կյանքով, թե բնավորությամբ եւ թե սիրո պայքարի համար նախձեռնած ծայրահեղ քայլերով:

-Մարտան ամեն գնով փորձում է նվաճել գլխավոր հերոսի` Արամի սիրտը: Ինքդ հերոսուհուդ քայլերին ինչպե՞ս ես վերաբերվում: Ինչ-որ կերպ արդարացնո՞ւմ ես նրան:

-Մարտան այնքան է սիրահարված, որ չի ճանաչում սահմաններ եւ ամեն ինչ անում է Արամի սիրտը կրկին նվաճելու համար: Նրանք, գրեթե, նշանված են եղել, ունեցել են սիրո փոքրիկ պատմություն: Ես եւ Մարտան շատ տարբեր ենք, բայց ես արդարացնում եմ նրան, որովհետեւ նա սիրում է, իսկ սիրող մարդը չի կարող վատը լինել:

-«Ֆուլ Հաուսի» Էլլան եւ «Երանիի» Մարտան տարբեր կերպարներ են. Ո՞ւմ է ավելի դժվար մարմնավորելը:

-Ինչ-որ չափով Էլլան եւ Մարտան ունեն նմանություն, բայց Էլլան խարդախ էր եւ նրան միայն փողն էր հետաքրքրում, իսկ Մարտային բացի իր սիրուց ոչինչ պետք չէ: Այս կերպարն ավելի դժվար է մարմնավորել, քանի որ դեռ շատ էմոցիաներ կան ցույց տալու. Բացի դա` ես չեմ ունեցել անփոխադարձ սեր, եւ դրանով էլ է կերպարիս մարմնավորելը դժվար ինձ համար:

-Մեր նախորդ հարցազրույցի ժամանակ նշեցիր, որ Էլլայի հետ ոչ մի նմանություն չունես: Իսկ ներկայիս հերոսուհուդ` Մարտայի հետ որեւէ ընդհանուր գծեր ունե՞ք:

-Մարտայի հետ չունեմ նմանություն: Երբեք չեմ դիմի նրա քայլերին: Անգամ անփոխադարձ սիրո դեպքում ես ինձ կստիպեի մոռանալ նրան: Տղան պետք է պայքարի աղջկա համար, ոչ թե հակառակը:

-Միմյանց հետ նկարահանվող դերասաններին հաճախ սիրավեպեր են վերագրում. Այդպես եղավ նաեւ քո եւ հեռուստասերիալում Արամին մարմնավորող Բեն Ավետիսյանի դեպքում: Ինչպե՞ս ես վերաբերվում նման խոսակցություններին:

-Ես եւ Բենը շատ մտերիմ ենք, արդեն երեք տարի է, ինչ ճանաչում ենք իրար: Անգամ նկարահանման հրապարակում միշտ միասին ենք եւ, բնականաբար, շատերի մտքին դա է գալիս: Բայց մենք, պարզապես, մոտ ընկերներ ենք:

-Իսկ, առհասարակ, ինչպիսի՞ն պետք է լինի տղամարդը, որ կարողանա գրավել քո ուշադրությունը:

-Պարզապես, թող չփորձի գրավել իմ ուշադրությունը:)

 

 

Նոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան ԱբրահամյանԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունըԵրիտասարդների գաղափարները՝ տնտեսության նոր օրակարգումԱրարատի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութՊեսկով․ Փաշինյանի այցը Ռուսաստան վաղուց էր համաձայնեցվել Երթևեկության փոփոխություն՝ Սարալանջի փողոցում Հայ ժողովուրդը դիմադրում է Փաշինյանին, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը. Ավետիք ՉալաբյանՀՀ և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Դիլիջանում քննարկել են 2 երկրների միջև խաղաղության օրակարգը և փոխվստահությանն ուղված հնարավոր միջոցները Ամեն մեկը թող գիտակցի, որ, եթե կողմ քվեարկեց այս սահմանադրությանը, ուրեմն կատարել է Ալիևի պահանջը. Արթուր ԴանիելյանՀութիները նախազգուշացում են արել Մեծ Բրիտանիային՝ Սաուդյան Արաբիայի նոր հարվածների ֆոնին Ինչ է սպասվում ոսկու շուկայումՄայակովսկի բնակավայրում բնակիչների հետ հանդիպմանը ամփոփել ենք 2022-2026թթ. լայնածավալ բարեկարգումները. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Հայաստան-Վրաստան 7-րդ իրավական համաժողովի շրջանակում ստորագրվել է համագործակցության ծրագիր Էդուարդ Բաբայանը հարցազրույց է տվել Quality Mark ամսագրին (Լուսանկարներ) Ստացե՜ք 2% քեշբեք՝ վճարելով Amio Arca քարտով Էստոնիայի նախագահը կոչ է արել Ռուսաստանի հետ սահմանը մասամբ բաց պահել Թրամփը բացահայտել է` ինչ էր ուզում Պուտինից փակ դռների հետևում Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսը` ուղիղ Իրանը ցանկանում է նոր ՀՕՊ համակարգ տեղակայել ԱՄՆ-ի հետ հակամարտության վերսկսման դեպքում Ամերիաբանկի Investor's Day-ը` նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին Փոքր վթար՝ մեծ խցանում․ ի՞նչ դեր ունեն ՃՏՊ-ները Երևանի կաթվածահար երթևեկության մեջ և ինչպես ազատվել խցանումերից. մասնագետի առաջարկները Կենսաթոշակառուն կարող է բնակարանը գրավադրել և դրա դիմաց ամսական գումար ստանալ․ հունվարի 1-ից՝ նոր կանոններ Բայրամովը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններից ՔՊ-ն ժողովրդից մանդատ չի ստացել Սահմանադրությունը փոփոխելու համար. Հրայր ԿամենդատյանԾերությունը չպետք է դառնա հարկային բեռ. Հրայր ԿամենդատյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Իրաքի ռազմածnվային ուժերը երկրի տարածքային ջրերում վառելիքի մաքuանենգության կասկածանքով ձերբակալել են երկու նավ Մահшցել է Իսլանդիայի հավաքականի նախկին դարպասապահը Լարսը բացվել է բեռնատարների համար ՈւՂԻՂ. Սպիտակում «Ուժեղ Հայաստան»-ը քարոզարշավն ամփոփում է մեծ քայլերթով ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրապարակվել են 29-ամյա երիտասարդի դանակահարության կադրերը Թուրքիան և Իրանը երկարաձգել են իրանական գազի մատակարարման վերաբերյալ համաձայնագիրը մինչև 2032 թվականը Հնդկաստանում շուրջ 400,000 մարդ մասնակցել է տեղի Օրենսդիր ժողովի պատգամավորի դստեր հարսանեկան արարողությանը. ANI Կասեցվել է «Շառոյան-Սարյան» ընկերության համեմունքների արտադրամասի արտադրական գործունեությունը Այն մասին, թե ինչու են նոր “սահմանադրության” տեքստից հանել “հայ ժողովուրդ” բառը, բայց փորձում են նրան համոզել, թե դա իր սահմանադրությունն է. ՉալաբյանՓաշինյանը շատ լավ գիտի, որ Սահմանադրությունը փոխում է Ալիևի պահանջով. Մենուա Սողոմոնյան