Թուրքիայում Ադրբեջանի օդուժի հետ համատեղ զինավարժանքներ են սկսվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Քոնյա նահանգում այսօրվանից Ադրբեջանի եւ թուրքական օդուժերի TURAZ Şahini-2016 (Բազե-2016) կոչված համատեղ զինավարժանքներ են սկսվել:
Այս մասին,հայտնում է Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբը` նշելով, որ վարժանքները կշարունակվեն մինչեւ մարտի 25-ը:
Զինավարժանքներն անցկացվում են Anadolu Kartali օդային տարածությունում եւ հանդիսանում են Ադրբեջանից դուրս առաջին վարժանքները, որոնց մասնակցում են ադրբեջանական օդաչուները:
Զինավարժանքներում մասնակցում են MIG-29, F-16 կործանիչներ, SU-25 ինքնաթիռներ, MI-17 ուղղաթիռներ, Տերմինատոր: Ադրբեջանի ռազմաօդային ուժերը ներկայացվելու են 6 ինքնաթիռներով:
Թուրքիայի եւ Ադրբեջանի օդուժերի համատեղ զինավարժանքներ անցկացվել էին նաեւ անցյալ տարի:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



