Սիրիայի Ռաքա քաղաքում սպանվել Է Թունիսից ԻՊ-ի վարձկանների պարագլուխը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայում Եփրատ գետի վրա գտնվող Ռաքա քաղաքում երկրորդ օրն Է՝ շարունակվում են զինված բախումները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ միմյանց ախոյան զինյալների միջեւ:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Դամասկոսում հրատարակվող «Ալ Վաթան» անկախ թերթին, տեղի բնակիչներից ԻՊ-ի շուրջ 200 կողմնակիցներ, որոնք մտնում են «Ալ Անսար» կազմավորման մեջ, հանդես են եկել «Ալ Մուհաջիրինի» օտարերկրյա վարձկանների կամայականությունների դեմ: Թերթի տեղեկությունների համաձայն՝ Ռմեյլա թաղամասում տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում սպանվել Է թունիսցի վարձկանների պարագլուխ Աբու Ալի աթ Թունիսին:
Ռաքայի մի քանի թաղամասերում բնակիչները պաշտպանել են «անսարների» խռովությունը: Կառավարության՝ ընդհատակում գործող կողմնակիցները, օգտվելով դժգոհությունից, տների վրա կախել են Սիրիայի ազգային դրոշները եւ ցույցեր անցկացրել իսլամական ծայրահեղականների կառավարման դեմ: Հաղորդագրություններ են ստացվում այն մասին, որ հուզումներն ընդգրկել են Ռմեյլա, Դարաիա, Ֆիրդոուս, Էլ Աջիլի եւ Էլ Բաքրի թաղամասերը:
Սիրիայում ահաբեկիչների կողմից հռչակված «խալիֆայության» «մայրաքաղաք» համարվող Ռաքայում ԻՊ-ի վարչակազմը զորահավաք Է հայտարարել ապստամբության ընդլայնման սպառնալիքի կապակցությամբ: Կարգուկանոն հաստատելու համար նահանգի մյուս շրջաններից քաղաք են փոխադրվում օգնական ուժեր: Ուժեղացված Է հսկողությունը Ռաքայի ուղեմուտքերի նկատմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



