ԱՄՆ-ը երկրորդ ավիաբազան Է կառուցում Սիրիայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգները գրեթե ավարտել Է առաջին ավիաբազայի կառուցումը եւ անցել Է երկրորդի ստեղծմանը:
ԱՄՆ-ը պլանավորում Է երկրորդ ավիաբազան կառուցել Սիրիայի հյուսիսային մասում, որը գտնվում Է քրդերի վերահսկողության ներքո: Այս մասին, հաղորդել Է Reuters-ը՝ վկայակոչելով քրդական BasNews կայքը:
Հրատարակության տվյալներով՝ ամերիկյան ավիաբազաները կրկնակի նպատակ ունեն. դրանցից կկատարվեն ինչպես քաղաքացիական, այնպես Էլ ռազմական թռիչքներ:
Առաջին բազան գտնվում Է Ռմեյլան քաղաքում: «Սիրիական ժողովրդավարական ուժեր» քրդական խմբավորման աղբյուրի տվյալներով՝ արդեն գրեթե ավարտված Է թռիչքա-վայրԷջքային գոտու շինարարությունը: Երկրորդ ավիաբազան կհայտնվի Քոբանի քաղաքի մոտ՝ Թուրքիայի հետ սահմանից ոչ հեռու:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



