Թունիսի խաղաղ բնակիչներ են զոհվել Լիբիայից իրականացված ահաբեկչական գրոհի հետեւանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼիբիայի հետ սահմանին զինյալների հետ տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով զոհվել են յոթ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ 12-ամյա մի աղջնակ: Այդ մասին, մարտի 7-ին հաղորդել Է Թունիսի «Շեմս ՖՄ» ռադիոկայանը:
Նրա տվյալներով՝ «ահաբեկիչների գրոհի թիրախը, որոնք, ինչպես ենթադրվում Է, պատկանում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, եղել են բանակային զորանոցները»:
«Ուժայիններին հաջողվել Է կանխել Թունիսի բանակի զինծառայողների զորանոցների նկատմամբ ձեռնարկված ահաբեկչական գրոհը»,-»Ջավարա ՖՄ» ռադիոկայանը մեջբերում Է Թունիսի մաքսային ծառայության մամուլի քարտուղար Լասաադ Բաշուալի խոսքը:
Փոխհրաձգության ընթացքում հաջողվել Է ոչնչացնել 13 ահաբեկիչների, ծանր վերքեր ստացած 6 զինյալներ գերի են վերցվել: Բախումների շրջան են ուղարկվել Թունիսի բանակի եւ Ազգային գվարդիայի լրացուցիչ ուժեր: Թունիսի ներքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն՝ «իրադրությունը հսկողության տակ Է վերցված, ներկայում անցկացվում են հանցագործների որոնման եւ ձերբակալման հատուկ գործողություններ»:
Մարտի 7-ի վաղ առավոտյան մի խումբ զինյալներ հատել են թունիսալիբիական սահմանը եւ հարձակվել Թունիսի Ազգային գվարդիայի սահմանապահ կետերի վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



