110 տարեկան. Օբաման հանդիպել է ԱՄՆ-ի ամենածեր վետերանին (լուսանկարներ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր աշխատասենյակում հանդիպել է Միացյալ Նահանգների ամենածեր վետերանին` 110-ամյա Էմմա Դիդլեյքին:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, Դիդլեյքը եղել է 38 տարեկան, երբ որոշել է համալրել Համաշխարհային 2-րդ պատերազմում կռվողների շարքերը` չնայած, որ կինը տանն ունեցել է 5 երեխա: Առաջին 7 ամսվա ընթացքում նա ծառայել է, որպես ռազմական վարորդ, հետո սկսել է մասնակցել բուն գործողություններին: Վետերանի հետ հանդիպման ժամանակ Օբաման իր երախտագիտությունն է հայտնել Դիդլեյքին` պատերազմի ժամանակ ցուցաբերած խիզախության համար:
«Դուք մեզ հիշեցնում եք այն հիանալի սերնդի մասին, որն ինքազոհության գնով հասավ հաղթանակի: Երախտապարտ եմ, որ այսօր Դուք մեզ հետ եք»,- նշել է Օբաման:




1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



