Ֆինանսական խնդիրների պատճառով Բաքուն հրաժարվել է աշխարհի առաջնությունից
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱռագաստանավային սպորտի «470» դասի առագաստանավերի աշխարհի առաջնությունը, որը ծրագրվել էր անցկացնել այս տարի ամռանը Ադրբեջանում, կանցկացվի ուրիշ երկրում:
Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, հայտնում է azerisport.comլրատվական կայքը` նշելով, որ Ադրբեջանի առագաստանավային սպորտի ֆեդերացիան ոչ բավարար ֆինանսավորման պատճառով հրաժարվել է Բաքվում աշխարհի առաջնության անցկացումից:
Բաքվում աշխարհի առաջնության անցկացման մասին որոշումն ընդունվել էր 2015 թվականին Աթենքում առագաստանավային սպորտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր խորհրդի նիստում:
Սպորտի այդ տեսակը հանդիսանում է օլիմպիական եւ 1970 թվականից այդ սպորտաձեւով աշխարհի առաջնություններ են անցկացվում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



