Բաքվում ոստիկանների են ծեծել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲաքվում արտասովոր միջադեպ է կատարվել՝ ծեծել են ոստիկաններին: Ինչպես հայտնում է haqqin.az–ը, միջադեպը կատարվել է «Օազիս» ռեստորանում:
Ռեստորանի այցելուներից երկուսը՝ նախկինում դատված Էլչին Մեհդիեւը (1986 թ. ծնված) ու Էլչին Մամեդովը ( 1986թ. ծնված) հարբած վիճակում դեբոշ են սկսել, որի ընթացքում ծեծել են ոստիկանության աշխատակիցներին ու նույնիսկ պոկել նրանց ծառայողական համազգեստի ուսադիրները:
Ոստիկանության աշխատակիցները փորձել են կռվողներին կարգի հրավիրել: Սակայն հանդարտվելու փոխարեն խուլիգանները բռունցքներով հարձակվել են ոստիկանների վրա: Չնայած ցուցադրված դիմադրությանը՝ չարագործներին ձերբակալել են ու տարել ոստիկանության բաժանմունք: Բայց այնտեղ էլ ձերբակալվածները չեն հանգստացել:
Բաժանմունքի շենքի առաջ նրանք ջարդել են ոստիկանական մակնիշի մեքենայի ապակիները: Վիճաբանության երրորդ մասնակիցը՝ Բաքվի բնակիչ Նիջատ Մամեդովը (1987թ.) ինքն է ներկայացել ոստիկանության բաժանմունք, որտեղ ծեծել է ոստիկանության սերժանտ Ջահիդ Մահմուդովին: Դրա հետեւանքով ոստիկանության աշխատակիցները երեքին էլ ձերբակալել են:



