Տոտին ճիշտ է վարվում.Զինեդին Զիդան
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Ռոմայի» հետ պատասպան խաղից առաջ անդրադարձել է մրցակցի կիսապաշտպան Ֆրանչեսկո Տոտիի հարցին: Հիշեցնենք, որ Տոտին դժգոհություն էր հայտնել, որ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին իրեն խաղային ժամանակ քիչ է հատկացնում: «Տոտին ֆուտբոլում այնպիսի անհավանական բաներ է արել, որ մենք բոլորս էլ դա գիտենք: Նա գիտի, որ թիմին շատ բան կարող է տալ: Ես լսել եմ Ֆրանչեսկոյի հարցազրույցի մասին: Ամեն անգամ, երբ նա խաղադաշտ է մտնում, ուրախություն է ապրում: Դա ճիշտ է, որ Ֆրանչեսկոն իր կարիերայի վերջին փուլից փորձում է առավելագույնս քաղել», ասել է Զիդանը:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



