Պերուում հնդկացիները 8 մարդու պատանդ են վերցրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմազոնի պերուական հատվածում հնդկացիները մի քանի մարդու են պատանդ վերցրել՝ իշխանություններից փոխհատուցում պահանջելով տարածաշրջանում թափված նավթի համար, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Անդինա» գործակալությունը։ Պատանդ է վերցվել առնվազն 8 մարդ։
Հաղորդվում է, որ Petroperu էներգետիկ ընկերության պատճառով թափված նավթի պատճառով տուժել է Մայուրիագա ավանը։ Ընդ որում, բնակավայրը ներառված չի նավթի արտահոսքի հետեւանքները վերացնելու կառավարական պլանում։ Տեղաբնակները չեն կարող հույս դնել իշխանության օգնության վրա, մասնավորապես սնունդ մատակարարելու եւ վնասը փոխհատուցելու հարցում։
Հնդկացիները պատանդ են վերցրե նավթի արտահոսքի տեղում աշխատող ուղղաթիռի անձնակազմի անդամներին եւ էներգետիկ ընկերության աշխատակիցներին ու պահանջում են փոխհատուցում վճարել՝ նշելով, որ թափված նավթի պատճառով աղտոտվել է անտառն ու երկու գետերի հուները, որտեղ բնակիչները ձուկ էին որսում։



