Լա Լիգայում նորամուտի խաղում Օզբիլիսը դարձել է գոլային փոխանցման հեղինակ
ՍՊՈՐՏՀայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը նորամուտն է նշել Լա լիգայում` փոխարինման դուրս գալով «Էսպանյոլ»-«Ռայո Վալեկանո» խաղում: 28-րդ տուրի շրջանակում կայացած մրցավեճում «Ռայո»-ն 1:2 հաշվով պարտություն է կրել, իսկ Օզբիլիսը փոխարինման է դուրս եկել 55-րդ րոպեին: 10 րոպե անց ՀՀ ընտրանու կիսապաշտպանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ, ինչի արդյունքում Բեբեն հավասարեցրել է հաշիվը: Այս խաղից հետո «Ռայո Վալեկանո»-ն 26 միավորով մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականում է:
Օզբիլիսը հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվելով իսպանական ակումբ` դեռևս խաղադաշտ դուրս չէր եկել ֆիզիկական անբավարար պատրաստվածության պատճառով: Նախորդ երկու խաղերում 26-ամյա կիսապաշտպանը հայտավորվել էր և մնացել պահեստայինների նստարանին:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



