Թուրքիան եւ ԵՄ-ը պայմանավորվել են մինչեւ հունիսի վերջը չեղարկել վիզաները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան հույս ունի, որ Եվրամիության երկրների հետ մուտքի արտոնագրային ռեժիմի չեղարկումը կիրագործվի ամենաուշը մինչեւ հունիսի վերջ:
Վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, ԵՄ-Թուրքիա գագաթաժողովից հետո մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:
«Թուրքիան վիզաների ազատականացման մասին խնդրել էլ ավելի վաղ: Ես ուրախ եմ, որ մենք պայմանավորվել ենք վիզաների ազատականացումն իրագործել ամենաուշը մինչեւ հունիսի վերջը` Նիդերլանդների նախագահության ժամանակաշրջանում», - ասել է Դավութօղլուն:
Նրա խոսքով` Անկարան կկատարի իր աշխատանքը, որպեսզի ի կատար ածի օրենսդրական պահանջները, իսկ ԵՄ-ը կկատարի իր մասը:
Դավութօղլուն հույս է հայտնել, որ արդեն հունիսի վերջին Թուրքիայի քաղաքացիները շենգենյան գոտի կմեկնեն առանց վիզաների:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



