Իրանի սահմանային զորքերի հրամանատարը ժամանում է Ադրբեջան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի սահմանային զորքերի հրամանատար Գասիմ Ռզաին այսօր ժամանում է Ադրբեջան:
Այս մասին, հայտնում է interpress.azլրատվական կայքը` հղում կատարելով Բաքվում Իրանի դեսպանատանը:
Նշվում է, որ Ռզաիի եռօրյա այցը Բաքու իրագործվում է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ղեկավար Էլչին Գուլիեւի հրավերով:
Գասիմ Ռզաին Բաքվում երկկողմանի հանդիպումներն զուգահեռ պետք է մասնակցի Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի սահմանային զորքերի հրամանատարությունների եռակողմ հանդիպմանը:
Հանդիպումներում պետք է քննարկվեն սահմանային անվտանգության, թմրանյութերի մաքսանենգության դեմ համատեղ պայքարի, սահմանների պահպանության եւ այլ հարցեր:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



