Երևան, 01.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սոնա Շահգելդյանը՝ Մարտի 8-ի տոնական համերգի և ամուսնու անակնկալների մասին

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Այսօր` մարտի 8-ին, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում Կանանց միջազգային օրվան նվիրված համերգ տեղի կունենա, որին կմասնակցեն Սոնա Շահգելդյանը, Միշոն, Քրիստինե Պեպելյանը, Սոնան, Մհերը, Նորայր Մելքոնյանը եւ պարային համույթներ, իսկ երեկոն կվարեն Ֆուլ հաուսցիներ Գոռ Հակոբյանն ու Անի Երանյանը:

Life.panorama.am-ի հետ զրույցում Սոնա Շահգելդյանը տոնական համերգին ընդառաջ մանրամասներ է հայտնել ու պատմել, թե ինչպես է նախատեսում նշել կանանց օրը:

«Մեծ սիրով պետք է նշեմ, որ վաղը կայանալիք համերգին ես էլ եմ մասնակցելու ու այդպիսով երգով շնորհավորելու իմ սիրելի հանդիսատեսին: Եվս մեկ անգամ պետք է շնորհակալությունս հայտնեմ «AAd» պրոդյուսերական կենտրոնին եւ կազմակերպիչներին ինձ հրավիրելու համար. շատ ուրախ կլինեմ, որ մեր քաղաքում հաճախ այսպիսի համերգներ կազմակերպվեն, ես էլ մեծ ուրախությամբ կմասնակցեմ դրանց»,- մեզ հետ զրույցում նշեց Սոնան:

Հետարքրվելով, թե բացի համերգից երգչուհին տոնական օրն ինչպե՞ս կանցկացնի, Սոնա Շահգելդյանը պատմեց.

«Նախ նկատեմ, որ վաղը մի քանի համերգ ունեմ, ուստի զբաղվածությունս մեծ կլինի, բայց հաստատ ամեն ինչ կանեմ, որպեսզի հասցնեմ ամուսնուս հետ էլ նշել: Չնայած նկատեմ նաեւ, որ ամուսինս ինձ գրեթե միշտ ուղեկցում է համերգներին, մեծ հաշվով միասին ենք լինում, բայց հանգիստ ու գեղեցիկ պայմաններում էլ կփորձենք նշել»:

Սոնան ու ամուսինը սիրում են միմյանց անակնկալներ մատուցել, բայց երգչուհու խոսքերով՝ անակնկալներից բացի հաճախ նաեւ միմյանց ասում են, թե ինչ կցանկանան ստանալ.

«Դեռեւս չգիտեմ, թե ամուսինս ինչ անակնկալ կմատուցի ինձ, բայց գիտեմ, որ երկար է մտածում ինձ մի բան նվիրելուց առաջ, նա լավ ճաշակ ունի ու ես էլ վստահում եմ նրան: Երկուսս էլ սիրում ենք միամյանց նվիրել այնպիսի նվերներ, որոնք պետքական կլինեն մեզ եւ իսկապես կուրախացնեն»,- տոնական տրամադրությամբ նշեց երգչուհին:

Ի դեպ՝ Սոնա Շահգելդյանը նկատեց նաեւ, որ ինքն էլ է պատրաստվում նվերներ գնել. «Ինքս շատ եմ սիրում նվերներ տալ, ընտրում եմ այնպիսիք, որոնք նախապես գուշակել եմ, որ պետք կգան: Վաղը երեք կարեւոր նվեր ունեմ գնելու մայրիկիս, տատիկիս եւ ամուսնուս մայրիկին, ում հետ շատ լավ ընկերներ ենք: Դեռեւս չեմ կողմնորոշվում, թե ինչ կընտրեմ, բայց հուսով եմ, որ ինձ կհաջողվի նրանց սիրտը շոյել,- ասաց Սոնան ու հավելեց,- ինձ համար կարեւոր չէ նվերի արժեքը, ես շատ ավելի կարեւորում եմ այն տրամադրվածությունն ու անկեղծությունը, որը մարդ նվիրում է իր հարազատին ընտրած նվերի հետ միասին»,- ավելացրեց երգչուհին:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,900-ը Պատմական հիշողությունն ընդդեմ քաղաքական հայտարարություններ. Հրայր Կամենդատյան Անահիտ Ավանեսյանը 2 օրով Ստամբուլ կգործուղվի Կատարի վարչապետը ԱՄՆ բանագնացների հետ քննարկել է Վաշինգտոնի և Թեհրանի բանակցությունները Եվրոպական ինդեքսներ«ՀայաՔվեի» մեծ թիմն աննկուն շարունակելու է իր պայքարը` հանուն հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության ձևավորման25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին․ Աբրահամյան Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքըՀնարավոր է նաև կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին ԱԱ․2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային, Մեքսիկան՝ Էկվադորին Հնարավոր է նաև կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին Իրանը բանակցություններ է վարում, բայց հրապարակայնորեն հերքում է դա․ Վենս Պակիստանում կրթական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ «Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա Աճառյան փողոցում 24-ամյա տղան բարձրությունից վայր է ընկել ու մահացել Սևանում բախվել են «BMW X6»-ը և «ԶԻԼ» բեռնատարը Սպասվում է շոգի նոր ալիք․ վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել Եվրոպայի 22 քաղաքում Մեսսին և Սփայդերմենը. Լիոնելը նկարահանվել է MARVEL-ի հոլովակում (տեսանյութ) Թենիսիստ Խաչանովը Ուիմբլդոնում հաղթանակով է մեկնարկել «Զվարթնոցը» հայտնում է Մոսկվայից ուշացող երկու չվերթի մասին «Մենք երբեք չենք բաժանվել». Հայկ Հովհաննիսյան Հուլիսի 2-ին, 7-ին, 8-ին գազ չի լինելու Պատերազմը երբեք չի ավարտվում․ ցանկանո՞ւմ եք ապրել, պետք է շատ ուժեղ լինեք․ Նեթանյահու Թեհրանի և Նյու Դելիի միջև համագործակցության մեծ ներուժ կա․ Փեզեշքիանը՝ Մոդիին Պուտինի հայտարարությունը և աշխարհաքաղաքական նոր լարվածության ազդանշանը․ Արտակ ԶաքարյանԼանջազատ գյուղում բախվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են Մոսկվան՝ թիրախում․ քաղաքի խոշոր օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Հայաստանն ու Էստոնիան քննարկել են վիզաների ազատականացման հարցերը Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Սյունիքում փրկարարները փրկել են վիրավոր անգղի, որը Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակ է Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Տիկի՛ն Գալյան, ինչքան էլ փորձեք ճշմարտությունը իրականության մեջ խեղդեք, միևնույն է ժողովուրդը լավ է հիշում ով, երբ և որտեղ է իրականացրել այս ամենը. Անդրանիկ ԳևորգյանԳիտնականը զգուշացրել է ջրիմուռների ծաղկման ժամանակ ջրում լողալու մահացու վտանգների մասին Սևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշին Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահшրված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Անվտանգ ճանապարհներ Սյունիքում. մեկնարկը տրվել է Կապանից Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին Ծննդյան իրավունքով քաղաքացիությունը մնում է անփոփոխ ԱՄՆ-ում ծնված երեխաների համար․ Գերագույն դատարանն արգելափակել է Թրամփի հրամանագիրը ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունըԶգուշացրել են սառույցով ըմպելիքների վտանգի մասին Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. Ազիզյան Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի տներից մեկին հարակից ավտոտնակում․ այրվել է «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ Ադրբեջանն արգելել է մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Ազիզյան Հակոբ Արշակյանի անունով WhatsApp-ում ստեղծվել է կեղծ օգտահաշիվ․ զգուշացում ՊՍԺ-ի հարձակվող Գոնսալու Ռամուշը կտեղափոխվի «Միլան»․ սա ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է Ռուսաստանում հուլիսի 1-ից սկսած օտարերկրացիների համար մուտքի նոր պահանջներ են ներդրվում Թրամփը ցանկանում է միասնական հետախուզական տվյալների բազայի ստեղծել․ NYT