Իրանում իրականացվել են բալիստիկ հրթիռների փորձնական արձակումներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն անցկացվող զորավարժությունների շրջանակներում բալիստիկ հրթիռների մի քանի փորձնական արձակում է կատարել: Վկայակոչելով Reuters-ը, արձակումները կատարվել են երկրի տարածքում տեղակայված բունկերներից:
Հաղորդվում է նաև, որ կատարված փորձարկումները պետք է «ցուցադրեն Իրանի զսպող ուժը, ինչպես նաև Իսլամական հեղափոխությանը, պետության ինքնիշխանությանն ու երկրին ուղղված սպառնալիքներին հակազդելու նրա ունակությունը»: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանը Հորմուզի նեղուցում հրթիռային արձակումներ էր կատարել ամերիկյան «Հարի Թրումեն» ավիակրի մերձակայքում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



