Շարապովան հնարավոր է որակազրկվի մեկ տարով
ՍՊՈՐՏՎԱԴԱ-ի նախագահ Քրեյգ Րիդին հաստատել է, որ աշխարհահռչակ թենիսիստուհի Մարիա Շարապովան մեղավոր է ճանաչվել «Միլդրոնատ» տեսակի արգելված դեղամիջոց օգտագործելու մեջ: Այդ մասին հաղորդում է AP-ն: Նման իրավիճակներում մարզիկները որակազրկվում են մեկ տարով:
Մարտի 7-ին Ռուսաստանի առաջին ռակետը հայտարարել է, որ իր օրգանիզմում հայտնաբերվել է «Մելդոնիյ», որը 2016 թվականի հունվարի 1-ից ընդգրկվել է արգելված դեղամիջոցների ցանկում: Դոպինգ-թեստը Շարապովայից վերցվել է հունվարին` Australian Open-ի ժամանակ:
Ավելի վաղ Թենիսի միջազգային ֆեդերացիան տեղեկացրել է, որ աշխարհի նախկին առաջին ռակետը մրցումներից կհեռացվի մարտի 12-ից:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



