Ադրբեջանական նավթի սրընթաց գնանկումը շարունակվում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԲաթում, Սուփսա եւ Ջեյհան նավահանգիստներով աշխարհի շուկաներ արտահանվող ադրբեջանական Azeri LT CIF տեսակի չմշակված նավթի մեկ բարելի գինն այսօր մոտ մեկ դոլարով նվազել է եւ կազմել 58,88 դոլար:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, AzVision.az կայքին հայտնել է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR):
Ադրբեջանական նավթի գինն անցյալ շաբաթվա վերջին մեկ բարելի դիմաց եղել է 59,94 դոլար, իսկ երեկ` 59,79 դոլար:
Azeri LT CIF նավթի նվազագույն գինը` 19,15 դոլար, գրանցվել է 2001 թվականի դեկտեմբերին, իսկ առավելագույն գինը` 149,66 դոլար` 2008 թվականի հուլիսին:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:
Ադրբեջանի 2015 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 32 դոլարով ցածր է: