ԱՄՆ-ում գնացքը գծերից դուրս է եկել ճանապարհին ընկած ծառի պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Քալիֆորնիա նահանգում գնացքը գծերից դուրս է եկել ճանապարհը փակած ծառի պատճառով, որը ընկել էր հորդառատ անձրեւների պատճառով, հայտնել է շերիֆի գրասենյակի ներկայացուցիչ Ռեյ Քելլին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Քելին շեշտել է, որ միջադեպի հետեւանքով 14 մարդ վիրավորում է ստացել, զոհվածներ չկան, հայտնում է «Ասոշիեյթիդ փրես» գործակալությունը: Ավելի վաղ հայտնել էին, որ երկաթգծային վթարի հետեւանքով 10 մարդ է տուժել:
Միջադեպը տեղի է ունեցել Սանոլեում, գծերից դուրս եկած գնացքի վագոններից մեկը ընկել էր վտակի մեջ: Պատահարի վայր են ժամանել Ալամիդա օկրուգի հրշեջ ծառայության ներկայացուցիչներ: Ալամիդայի շերիֆի վարչության ներկայացուցիչ սերժանտ Նելսոնը հայտնել է, որ վագոնը կիսով չափ ջրի մեջ է, փրկարարներն ուղեւորներին օգնում են դուրս գալ այնտեղից:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



