Իրաքը դեմ չէ ՌԴ-ի, Իրանի և Սիրիայի հակաահաբեկչական կոալիցիային
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲաղդադը Սիրիայի իշխանություններին չի աջակցում, սակայն դեմ չէ Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի հըակաահաբեկչական կոալիցիային: Վկայակոչելով Gazeta.ru-ն, այս մասին «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրաքի նախագահ Ֆուադ Մաասումը:
«Իսլամական պետության» վտանգն առաջնահերթ է հատկապես Սիրիայի և Իրաքի համար: Մենք որևէ կերպ դեմ չենք Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի կոալիցիային: Դա չի նշանակում, որ մենք սատարում ենք Սիրիայի գործող ռեժիմին, այլ ընդամենը հակազդում ենք ահաբեկչությանը»,- հայտարարել է նա:
Նա նաև հավելել է, որ Իրաքը կոալիցիային չի միացել, սակայն կողմերի հետ կապի մեջ է Բաղդադում գտնվող տեղեկատվական կենտրոնի միջոցով:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



