Իրաքի նախագահը դեմ չէ Ռուսաստանի, Իրանի եւ Սիրիայի կոալիցիային
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲաղդադը չի պաշտպանում Սիրիայի կառավարությանը, սակայն դեմ չէ Ռուսաստանի, Իրանի եւ Սիրիայի հակաահաբեկչական կոալիցիային։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Իրաքի նախագահ Ֆուաս Մաասումը։
«ԻՊ վտանգը հիմնավոր է առաջին հերթին Իրաքի եւ Սիրիայի համար։ Մենք ոչ մի կերպ դեմ չենք Ռուսաստանի, Իրանի եւ Սիրիայի պետության միջեւ կոալցիային։ Դա չի նշանակում, որ մենք պաշտպանում ենք գործող ռեժիմը, սակայն ահաբեկչության հակազդեցություն առաջնահերթ է եւ բոլորից կարեւոր է»,- ասել է Մաասումը։
Նա նաեւ նշել է, որ Իրաքը չի մտել կոալիցիա, սակայն համակարգում է գործողությունները մյուս երկրների հետ Բաղդադում գործող տեղեկատվական կենտրոնի միջոցով։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



