Զինյալները Հալեպում բնակելի թաղամաս են գնդակոծել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայում ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմը մեկ օրվա ընթացքում խախտվել է 7 անգամ: Այս մասին նշված է Սիրիայում հրադադարի հարցերի ռուսական կենտրոնի՝ ՌԴ ՊՆ կայքում հրապարակված հաղորդագրությունում:
«Մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմը խախտվել է 7 անգամ (Հալեպում՝ 4, Իդլիբում՝ 2, Լաթաքիայում՝ 1 անգամ)»,- ասված է հաղորդագրությունում:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, գնդակոծության են ենթարկվել Հալեպի Շեյխ Մաքսուդ բնակելի թաղամասը, Իդլիբ նահանգի Ֆուաա եւ Քաֆեր-Հայա քաղաքների բնակելի թաղամասեր: Գնդակոծությունների հետեւանքով 5 տեղի բնակիչ է վիրավորվել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



