Հրազդանի կիրճում «ԲՄՎ»-ն բախվել է սյանը, հետո խողովակին ու շրջվելով հարվածել պատին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 18-ին, ժամը 01.39-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրի մոտակայքում, տեղի է ունցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 34 MO 961 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` Հ. Դ.) բախվել է էլեկտրական սյանը, այնուհետեւ գազատար խողովակին եւ կողաշրջվելով` բախվել պատին:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղեւոր 21-ամյա Մ. Ա.-ին, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



