Երևան, 27.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ի՞նչ լուծումներ կան խռմփոցի դեմ

ԼԱՅՖ

Shabat.am-ը գրում է.

«Խռմփոցի ծագման առաջնային պայման է քնած ժամանակ մեջքի վրա պառկած դիրքը, ալկոհոլային խմիչքների չարաշահումը, ծխախոտի գերօգտագործումը: Ավելի բարդ դեպքերում խռմփոցը առաջանում է հայմորիտի, քթըմպանի շրջանի վնասվածքների, նյութափոխանակության խանգարման և այլ խնդիրների դեպքում»,- բացատրում է ԼՕՌ բժիշկ Սամվել Խաչիկյանը: Խռմփոցը կարող է ծագել ցանկացած մարդու մոտ` անկախ տարիքից և սեռից, ազդանշան է, որ քնածի շնչուղիներով օդը դժվար է անցնում: 40 անց տղամարդկանց 50%-ը խռմփացնող է, իսկ կանայք ավելի քիչ տոկոս են կազմում` 25:


«Այդ տհաճ ձայնը արդեն 30 տարի ինձ չի թողնում հանգիստ քնել: Այսինքն՝ ինչ ամուսնացել եմ, մոռացել եմ քնելու մասին. ամուսինս գիշերները անդադար խռմփացնում է», -բողոքում է տիկին Անահիտը:

«Ես արդեն 15 տարի է՝ ամուսնացած եմ և նոր եմ սկսել ամուսնուս մոտ խռմփոցի նման ձայն լսել, սակայն դա ինձ չի անհանգստացնում. ամուր եմ քնում»,-ասում է Արմինեն: «Ամուսնուս խորհուրդ էին տվել քնելուց առաջ ձիթապտղի յուղ կաթեցնել կոկորդի մեջ: Դա օգնեց ու խռմփոցը մեղմացավ»,-պատմում է տիկին Սիրանը:

«Գոյություն ունեն խռմփոցի հասարակ և վտանգավոր տեսակներ: Առաջին դեպքում մենք գործ ունենք ոչ այնքան բարձր հաճախականությամբ պատահող խռմփոցի հետ, խռմփացնողը արթնանում է քնից կատարյալ հանգստացած, ոչ մի թուլություն չի զգում, սակայն եթե խռմփացնողը անհանգիստ է քնում, նրա խռմփոցը խիստ բարձր է ու անկանոն, կա արտահայտված գիշերամիզություն, առավոտյան նա իրեն «ջարդված է» զգում, կա հիշողության անկում, ունի բարձր ճնշում, ապա կա անհանգստանալու պատճառ: Այդ դեպքում շատ հավանական է ապնոե (սրտի աշխատանքի դադար) կոչվող հիվանդության առկայություն լինի տվյալ անձի մոտ: Այդ վիճակը կարող է տևել մինչև 2,5 րոպե և դառնալմահացության պատճառ»,- մեկնաբանում է Սամվել Խաչիկյանը: Ապնոե հիվադությունը կարող է սպառնալ ամենքին, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ խռմփացնող կանանց միայն 3%-ն է տառապում այս հիվանդությամբ, իսկ տղամարդկանց մոտ այդ տոկոսը հասնում է 16-ի: Խռմփոցը կանանց մոտ առաջանում է քթի միջնապատի թեքության, ծանր քաշերի պատճառով: «Կանայք կարող են սկսել խռմփացնել ժողովրդի լեզվով ասած «հորմոնալ խանգարումների» պատճառով: Այս դեպքում այն ավելի ուժեղ է արտահայտված»,- ասում է Ս. Խաչիկյանը:

«Մի քանի ամիս առաջ դիմել էի ատամնաբույժի: Ինչ-որ սխալ շարժում էր արել և վնասել էր նյարդս: Դրանից հետո սկսել էի ժամանակառժամանակ խռմփացնել: Բայց քանի որ դա ինձ շատ էր անհանգստացնում, դիմել եմ բժշկի և այսօր արդեն կարծես թե էլ չեմ խռմփացնում»,-ասում է 52-ամյա տիկին Գայանեն: «Կանացի վիրահատությունից հետո ինձ մոտ ամեն ինչ խանգարվեց: Հիմա էլ սկսել եմ խռմփացնել: Քնելուց առաջ սպրեյներ եմ կաթեցնում, որ գոնե տանեցիները հանգիստ քնեն»,-պատմում է 56-ամյա տիկին Աննան:

Խռմփոցը բնորոշ է ծերունական տարիքին, սակայն այն երբեմն պատահում է նաև երեխաների մոտ: «Երեխաները կարող են խռմփացնել քթի քրոնիկ փակվածության, գլխի դիմային ոսկորների անոմալիայի ժամանակ: Խռմփոցի պատճառով խանգարված քնի հետևանքերը կարող են լինել կապրիզը, դիմադրողականության, էներգիայի, ուշադրության նվազումը: Այդ դեպքերում անհապաղ պետք է դիմել բժշկի»,-բացատրում է մանկաբույժ Թերեզա Թանկյանը:

Խռմփոցը կարող է պատճառ դառնալ կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգանների և համակարգերի ախտահարման, քանի որ խանգարվում է թթվածնի մուտքը օրգանիզմ: Այս հիվանդության բուժման համար կան շատ մեթոդներ: Առանց բժշկական միջամտության այս հիվանդությունը կարելի է բուժել հետևելով քաշին, հրաժարվելով ծխելուց, քնաբերներ ընդունելուց, քնելուց առաջ և ընդհանրապես ալկոհոլ օգտագործելուց:

Բժիշկ Խաչիկյանը խորհուրդ է տալիս զբաղվել նաև լեզվի, շնչառական համակարգի մարզումներով: «Բժշկական միջամտությունները կարող են արտահայտվել ինչպես դեղորայքների տեսքով, այնպես էլ փափուկ քիմքի վիրահատությամբ (ավելի բարդ դեպքերում), որը տևում է 15 րոպե և գրեթե անցավ է»,- պարզաբանում է Ս. Խաչիկյանը: Խռմփոցը հիվանդություն է, այն էլ խիստ վտանգավոր, և այն նույնպես ունի բուժման կարիք:

Հ.Գ. Գիտնականները, 140 տղամարդկանց խռմփոց ուսումնասիրելով, եկել են եզրահանգման, որ դա հաղորդագրություն է հանգուցյալների աշխարհից: Նրանք այդ եզրահանգումը արել են խռմփոցի վերծանման արդյունքում և պարզել են, որ այն ունի իմաստ և նման է մարդկային խոսքին:

Երիտասարդների գաղափարները՝ տնտեսության նոր օրակարգումԱրարատի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութՊեսկով․ Փաշինյանի այցը Ռուսաստան վաղուց էր համաձայնեցվել Երթևեկության փոփոխություն՝ Սարալանջի փողոցում Հայ ժողովուրդը դիմադրում է Փաշինյանին, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը. Ավետիք ՉալաբյանՀՀ և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Դիլիջանում քննարկել են 2 երկրների միջև խաղաղության օրակարգը և փոխվստահությանն ուղված հնարավոր միջոցները Ամեն մեկը թող գիտակցի, որ, եթե կողմ քվեարկեց այս սահմանադրությանը, ուրեմն կատարել է Ալիևի պահանջը. Արթուր ԴանիելյանՀութիները նախազգուշացում են արել Մեծ Բրիտանիային՝ Սաուդյան Արաբիայի նոր հարվածների ֆոնին Ինչ է սպասվում ոսկու շուկայումՄայակովսկի բնակավայրում բնակիչների հետ հանդիպմանը ամփոփել ենք 2022-2026թթ. լայնածավալ բարեկարգումները. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Հայաստան-Վրաստան 7-րդ իրավական համաժողովի շրջանակում ստորագրվել է համագործակցության ծրագիր Էդուարդ Բաբայանը հարցազրույց է տվել Quality Mark ամսագրին (Լուսանկարներ) Ստացե՜ք 2% քեշբեք՝ վճարելով Amio Arca քարտով Էստոնիայի նախագահը կոչ է արել Ռուսաստանի հետ սահմանը մասամբ բաց պահել Թրամփը բացահայտել է` ինչ էր ուզում Պուտինից փակ դռների հետևում Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսը` ուղիղ Իրանը ցանկանում է նոր ՀՕՊ համակարգ տեղակայել ԱՄՆ-ի հետ հակամարտության վերսկսման դեպքում Ամերիաբանկի Investor's Day-ը` նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին Փոքր վթար՝ մեծ խցանում․ ի՞նչ դեր ունեն ՃՏՊ-ները Երևանի կաթվածահար երթևեկության մեջ և ինչպես ազատվել խցանումերից. մասնագետի առաջարկները Կենսաթոշակառուն կարող է բնակարանը գրավադրել և դրա դիմաց ամսական գումար ստանալ․ հունվարի 1-ից՝ նոր կանոններ Բայրամովը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններից ՔՊ-ն ժողովրդից մանդատ չի ստացել Սահմանադրությունը փոփոխելու համար. Հրայր ԿամենդատյանԾերությունը չպետք է դառնա հարկային բեռ. Հրայր ԿամենդատյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Իրաքի ռազմածnվային ուժերը երկրի տարածքային ջրերում վառելիքի մաքuանենգության կասկածանքով ձերբակալել են երկու նավ Մահшցել է Իսլանդիայի հավաքականի նախկին դարպասապահը Լարսը բացվել է բեռնատարների համար ՈւՂԻՂ. Սպիտակում «Ուժեղ Հայաստան»-ը քարոզարշավն ամփոփում է մեծ քայլերթով ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրապարակվել են 29-ամյա երիտասարդի դանակահարության կադրերը Թուրքիան և Իրանը երկարաձգել են իրանական գազի մատակարարման վերաբերյալ համաձայնագիրը մինչև 2032 թվականը Հնդկաստանում շուրջ 400,000 մարդ մասնակցել է տեղի Օրենսդիր ժողովի պատգամավորի դստեր հարսանեկան արարողությանը. ANI Կասեցվել է «Շառոյան-Սարյան» ընկերության համեմունքների արտադրամասի արտադրական գործունեությունը Այն մասին, թե ինչու են նոր “սահմանադրության” տեքստից հանել “հայ ժողովուրդ” բառը, բայց փորձում են նրան համոզել, թե դա իր սահմանադրությունն է. ՉալաբյանՓաշինյանը շատ լավ գիտի, որ Սահմանադրությունը փոխում է Ալիևի պահանջով. Մենուա ՍողոմոնյանՀայաքվեն»՝ Արցախի հայերի վերադարձի իրավունքի միջազգային օրակարգի առաջամարտիկԵՄ-ն տասնյակ միլիարդավոր եվրոներ կհատկացնի՝ ԱՄՆ-ից պաշտպանական կախվածությունը նվազեցնելու համար Նոր «Սահմանադրությունը» փաթաթվել է հայ ժողովրդի վզին օտարերկրյա ուժերի կողմից. Աննա ԿոստանյանԶինծառայnղների աշխատավարձերի բարձրացումը և կենսաթոշակային համակարգի բարեփոխումը պահանջում են միջոցներ, որոնք բյուջեում այժմ չկան. Ուկրաինայի վարչապետ Կանադայի խորհրդարանում պահանջել են անցանկալի անձ հայտարարել ԱՄՆ դեսպանին Ռուսաստանը շատ կոշտ արձագանքեց ՀայաստանինՍպիտակում քարոզարշավը կեզրափակվի մեծ հանրահավաքով և համերգային ծրագրովՄերցը հնարավոր է համարել ԵՄ բյուջեի կրճատումը ավելի քան 204 մլրդ եվրոյով ԱՄՆ-ն չափազանց կենտրոնացած է Մերձավոր Արևելքի վրա և բավարար ճնշում չի գործադրում ՌԴ-ի վրա. Զելենսկու հարցազրույցը BBC-ին Լուկաշենկոն բացահայտել է ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկի իր վարկածը Տասը տարեկան դպրոցական աղջիկը ընկել է յոթերորդ հարկի պատուհանիցԴա նույնն է, թե պատերшզմի ժամանակ ինչ-որ մեկը Հիտլերի մասին ասեր, որ նա լավ ընկեր է․ Զելենսկին՝ Պուտինին ընկեր անվանած Թրամփի խոսքերի մասին Կասեցվել է Փարաքարում գործող «Վանատամ» ընկերության աղցանների արտադրությունը Երևանում չինացուց 8 մլն դրամ են գողացել Հայտնի է, թե ովքեր տարկետում կստանան 2026 թվականի ձմեռային զորակոչից Թրամփը Ռյուտեի հետ քննարկել է Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայման հարցը