Քրդերը սիրիական ընդդիմությանը մեղադրել են քիմիական գրոհ իրականացնելու մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայում կռվող ժողովրդական ինքնապաշտպանության քրդական ջոկատների մարտիկները հայտարարել են, որ ընդդիմադիր խմբավորումները միտումնավոր կերպով քիմիական զենքով հարված են հասցրել իրենց դիրքերին, տեղեկացնում է«Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Քրդերի ասելով՝ միջադեպը տեղի է ունեցել Հալեպում: Նրանց դիրքերից ոչ հեռու պայթել է մի արկ, որը, ջոկատի ներկայացուցիչների խոսքով, ինչ-որ դեղին բաղադրիչ է պարունակել, ենթադրաբար՝ ֆոսֆոր:
Ապստամբներն ի պատասխան հայտարարել են, որ քիմիական զենք չեն օգտագործում: Նրանք նաեւ քրդերին մեղադրել են նախագահ Բաշար Ասադի ռեժիմի հետ համագործակցելու, իսկ քուրդ դիպուկահարներին՝ Հալեպում չափավոր ընդդիմության ներկայացուցիչներին սպանելու մեջ, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



