ԱՄՆ-ում կայծակը սպանել է զբոսաշրջիկի, 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ-ի Կոլորադո նահանգում կայծակի հարվածից տուժել է չորս մարդ, մեկ հոգի մահացել է, ևս երեքը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
Միջադեպը տեղի է ունեցել Բուենա Վիստա շրջանից դեպի արևմուտք գտնվող զբոսաշրջավայրում: Զբոսաշրջիկները գտնվում էին մոտ 3.8 հազար մետր բարձրության վրա, երբ նրանց հարվածել է կայծակը: Ականատեսներն անմիջապես կանչեցին փրկարարներին:
Երկու տուժածների վիճակը գնահատվել է որպես կրիտիկական: Նույն օրը երեկոյան մահացել է 31-ամյա մի կին: Երկու այլ զբոսաշրջիկներ ստացել են մարմնական վնասվածքներ:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



