Առգրավվել են ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Բլատերի գործունեությանը վերաբերող փաստաթղթեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇվեյցարիայի իշխանությունները Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կենտրոնական գրասենյակում խուզարկության ընթացքում առգրավել են կարևոր մի փաստաթուղթ, որը վկայում է Բլատերի ապօրինի գործարքի մասին: Այս մասին փոխանցում է «Արմենպրես» -ը՝ հղում անելով sport.ru կայքին:
Փաստաթղթում մասնավորապես նշվում է, որ ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատերը այդ կազմակերպության միջոցներից 2 մլն շվեյցարական ֆրանկ է փոխանցել ՈՒԵՖԱ -ի նախկին նախագահ Միշել Պլատինիի հաշվին: Այս մասին հայտնում է Շվեյցարիայի դատախազության պաշտոնական կայքը:
Հաղորդվում է, որ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան համաձայնություն էր տվել խուզարկություն անցկացնել ֆեդերացիայի կենտրոնական գրասենյակում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



