Ռուսական ռազմակայանի ինժեներները ճամբարային հավաք են անցկացնում Հայաստանի լեռներում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել Է ինժեներական զորքերի ստորաբաժանումների ճամբարային հավաքը: Ուսումնական միջոցառումներին, որոնք տեղի են ունենում «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում, մասնակցում են ավելի քան 100 զինծառայողներ եւ շուրջ 20 միավոր հատուկ ռազմական տեխնիկա:
Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, «գործնական պարապմունքների նախաշեմին զնծառայողների հետ անցկացվել Է ուսուցման տեսական դասընթաց: Պարապմունքներում ինժեներները սովորել են ինժեներական շինությունների կառուցման տեխնոլոգիաները, ուսումնասիրել զանազան արգելափակոցների կառուցման եւ հաղթահարման միջոցները»:
Դաշտային ճամբարային հավաքի ընթացքում սակրավոր-ինժեներները յուրացնում են տեղանքի բարդ բարձրլեռնային պայմաններում մարտավարական, կրակային պատրաստության, ռազմական տեխնիկայի վարման շուրջ 20 տարբեր նորմատիվներ:
«Զինծառայողները նաեւ կսովորեն տեղակայել ՍԿՕ-10 «Հիգիենա» ջրի ստացման եւ զտման կայանը եւ կուսումնասիրեն Անդրկովկասում ռուսական զորամիավորման մոտոհրաձգային, տանկային եւ հրետանային ստորաբաժանումների ինժեներական ապահովման լայն շրջանակի հարցեր»,- ասված Է օկրուգի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:



