Սիրիայում մարդասիրական ճգնաժամը դուրս է գալիս տարածաշրջանի սահմաններից. Չավուշօղլու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայում մարդասիրական ճգնաժամը դուրս է գալիս տարածաշրջանի շրջանակներից։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Ինչպես տեղեկացնում է TRT Haber կայքը, նախարարի խոսքով՝ սիրիացի փախստականների ապօրինի միգրացիան կանխելու համար ԵՄ երկրները պետք է համագործակցեն Անկարայի հետ։
Նա նշել է, որ եվրոպական մի շարք երկրներում փախստականներին բացասաբար են վերաբերվում, ինչը հակասում է համամարդկային արժեքներին։
Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվում է ավելի քան 2 մլն սիրիացի փախստական։ Ճամբարներում բնակվում է մոտ 300 հազար մարդ, մնացածը թուրքական տարբեր նահանգներում են։ Միայն Ստամբուլում բնակություն է հաստատել 40.000 սիրիացի փախստական։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



