ԱՄԷ-ում կայացել են սումգայիթյան ջարդերի տարելիցին նվիրված հոգեհանգստյան արարողություններ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանության և ազգային վարչությունների համատեղ ջանքերով Շարժայի Սբ Գրիգոր Լուսավորիչ և Աբու Դաբիի Սբ Նահատակաց եկեղեցիներում մարտի 4-ին տեղի են ունեցել սումգայիթյան ջարդերի 28-րդ տարելիցին նվիրված հոգեհանգստյան արարողություններ՝ ԱՄԷ-ի և Կատարի կաթողիկոսական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մեսրոպ Վարդապետ Սարգիսյանի նախագահությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, պատարագներին հաջորդել են հիշատակի արարողություններ եկեղեցիների՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված խաչքար-հուշարձանների մոտ:
Արարողություններին ներկա են եղել ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, ազգային մարմինների ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ և հյուրեր, ովքեր աղոթել են սումգայիթյան զոհերի արդար հիշատակի, համայն հայության, Հայաստանի Հանրապետության և Արցախի անսասանության համար:



