ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել ԻՊ քիմիական զենք արտադրող օբյեկտների ուղղությամբ. ԶԼՄ-ներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆCNN հեռուստաալիքի տվյալներով`ԱՄՆ-ի օդուժը հարվածներ է հասցրել իրաքյան Մոսուլի մոտ`«Իսլամական պետություն » ահաբեկչական խմբավորման օբյեկտների ուղղությամբ: Դրանցում, ենթադրաբար, արտադրվում էր քիմիական զենք:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես» -ը`վկայակոչելով Reuters-ը, հեռուստաալիքի տվյալներով`հայտնի չէ, թե որքանով են հաջողված եղել հարվածները: Նշվում է, որ ԱՄՆ-ի զինվորականների կողմից կալանավորված ԻՊ ահաբեկիչը կիսվել է կարևոր տեղեկատվությամբ, որը օգնել է իրականացնել ավիահարվածները: Ըստ ալիքի`հնարավոր վնասակար քիմիական նյութ է համարվում իպրիտը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



