Երևան, 27.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Շատ ուրախ եմ, որ այս ֆիլմը նկարահանում եմ, քանի որ այն մեկ անգամ ևս մտածելու առիթ կտա. Արշալույս Հարությունյան

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

Հատկապես վերջին տարիներին ռուսական կինոարտադրությունում առանձնանում է հայկական ձեռագիրը: Ամիսներ առաջ դերասան, ռեժիսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Արշալույս Հարությունյանին արդեն 4-րդ անգամ վստահվեց նկարահանել ռուսական ֆիլմ: Aysor.am-ը ռեժիսորի հետ զրուցեց ֆիլմի մանրամասների և նրանում ներգրավված հայ դերասանների մասին:

-Արշալույս, հետևելով Ձեր ֆեյսբուկյան էջին՝ նկատելի է, որ այժմ ներգրավված եք ռուսական կինոարտադրությունում:

-Այո, «Բերգ Սաունդ» կինոարտադությունն է զբաղվում պրոդյուսերական մասով: Կոչվում է «отцы»՝ «Հայրերը», արկածային մարտաֆիլմի ժանրում է, ցուցադրվելու է «Ren Tv» հեռուստաընկերությամբ: Դրամատիկ տեսարաններով հագեցած դինամիկ ֆիլմ է լինելու, որի ռեժիսորը ես եմ, սցենարիստը Միքայել Պողոսովը:

-Հնարավորության սահմաններում՝ կմանրամասնե՞ք սցենարը:

-Ահաբեկիչները գողանում են Ռուսաստանի վոլեյբոլի աղջիկների խմբին, որում ընդգրկված են 12 հոգի: Նրանց մեջ կա կիսով չափ հայ աղջիկ՝ հայրը ռուս է, մայրը հայ, նաև մեկ մահմեդական աղջիկ: Աշխարհի տարբեր երկրներում, հիմնականում այնտեղ, որտեղ թրաֆիքինգն առավել զարգացած է՝ Ալբանիա, Սիրիա, Թուրքիա և այլն, ակումբներում, հասարակաց տներում աղջիկներին վաճառում են: Աղջիներից մեկին էլ հատուկ այն նպատակով են տանում, որ օրգանները հանեն ու պատվաստեն մեծահարուստներից մեկի հիվանդ աղջկան… Շատ սուր ու դինամիկ պատմություն է, որի հիմքում հիմնականում վրեժխնդրության գործոնն է: Նույնիսկ հենց այնպես չի, որ չարագործները գողացել են այս աղջիկներին: Իրականում, իրենք էլ են վրեժ լուծում…

-Ինչո՞վ է պայմանավորված «Հայրերը» վերնագիրը:

- Ֆիլմն այդպես է կոչվում, որովհետև հիմնականում բոլոր գլխավոր հերոսները հայրեր են: Անգամ չարագործներն են հայրեր, ովքեր սեփական պատճառներն ունեն այդ կերպ վարվելու… Խնդրով, իհարկե, զբաղվում է ռուսական հատուկ ծառայությունը, բայց քանի որ տարբեր երկրներում է ծավալվում և ծառայությունը չի կարող համակարգել, զորք ուղարկել ամեն տեղ, ճարահատյալ գործին խառնվում, որոնողական աշխատանքներով են զբաղվում նաև աղջիկների հայրերը, որոնցից մեկն էլ հատուկ ծառայության նախկին աշխատակից է…

-Ռուսերեն լեզվո՞վ է ներկայացվելու:

-Իհարկե, սա ռուսական 12 մասանոց ֆիլմ է, որտեղ ներգրավված են հայ, ռուս, չեխ, էստոնացի, եգիպտացի, վրացի դերասաններ… Որ երկրում այդ պահին նկարահանում ենք անում, այդ երկրի դերասաններին էլ ներգրավում ենք: Տարբեր երկրներում նկարահանումները պայմանավորված են ֆիլմի սյուժեով: Նկարահանումներն իրականացնում ենք Ռուսաստանում, Հայաստանում, Վրաստանում, Եգիպտոսում, Կիպրոսում, Չեխիայում, Արաբական Էմիրություններում, Սիրիայում, Թուրքիայում, Ալբանիայում, Կիպրոսում… Կավարտենք մայիս ամսին:

-Հետաքրքիր է, հայ դերասաններից ովքե՞ր են խաղում այս ֆիլմում:

-Ինչպես մյուս երկրներից, Հայաստանից ևս քիչ դերասաններ ներգրավված չեն. Գրիշա Աղախանյան, Արամո, Ռաֆայել Երանոսյան, Աշոտ Սարգսյան, Էվա Խաչատրյան, Սենիկ Բարսեղյան, Արսեն Գրիգորյան, Նոննա Գրիգորյան: Կարծում եմ, Հայաստան վերադառնալուց հետո դերասանները կավելանան: Ինձ համար շատ կարևոր է, որ դերասանը համապատասխանի կերպարին: Թե չէ շատ ծիծաղելի ու անտրամաբանական կլինի, որ ըստ սցենարի հերոսը չինացի լինի, բայց նրան հայի  կամ ռուսի արտաքինով արտիստ մարմնավորի: Օրինակ, Ռ. Երանոսյանը ներկայացնելու է եգիպտացու: Արսեն Գրիգրյանն էլ շատ վատ, «փիս», հանցագործ կերպար է խաղում: Աշոտը արաբ շեյխի որդի է: Գրիշայի կերպարը շատ հետաքրքիր է, հատուկ ծառայության, հակահետախուզության ղեկավարն է, ով մեր հերոսներին բավականին օգնում է:

-Արշալույս, ճիշտ է, այսօր հեռուստադիտողին չես զարմացնի ֆիլմերում «չդերասանների» մասնակցությամբ, բայց ինձ մի փոքր զարմացրեց «INDIVIDUUM CASTING PRODUCTION»-ի ղեկավար Աշոտ Սարգսյանի ներգրավվածությունը Ձեր ֆիլմում…

-Հավատացեք, Աշոտը շատ հետաքրքիր անձնավորություն է, շնորքով տղա, ու կտեսնեք, թե ֆիլմում ինչ հետաքրքիր է նայվելու: Առանցքային կերպար է: Իհարկե, ոչ պրոֆեսիոնալ դերասանի հետ աշխատանքը մի քիչ ավելի բարդ է լինում, բայց կարևորն արդյունքն է: Մինչ այս առիթ չի եղել, որ նա իրեն որպես դերասան դրսևորի, իսկ հիմա այդ առիթը ստեղծվեց: Նա հավատում է, վստահում ու սիրով աշխատում, ինչը շատ կարևոր հատկություն է:

-Թեև, դեռևս մոնտաժային աշխատանքներն ավարտված չեն, բայց մոտավոր հստակեցվա՞ծ է՝ յուրաքանչյուր մասը քանի՞ րոպե տևողություն կունենա:

-45 րոպե:

-Երաժշտական ձևավորո՞ւմն ում է վստահվել:

-Շատ հետաքրքիր ռուսական ռոք խումբ կա, որի անունը շուտով կիմանաք: Մենք ֆիլմի տարբեր հատվածներում հիմնականում օգտագործել ենք նրանց երաժշտական՝ արդեն իսկ եղած ստեղծագործություններից: Նաև, իրենց կողմից հատուկ նոր գործեր են պատրատվում այս ֆիլմի համար:

-Ե՞րբ եք սկսել նկարահանումները և ե՞րբ սպասենք ֆիլմի պրեմիերային:

-Նկարահանումները սկսել ենք հունվարի 7-ից, իսկ պրեմիերան կլինի աշնանը:

-Շնորհակալ եմ: Ի՞նչ կավելացնեք մեր զրույցի վերջում:

-Ես ևս շնորհակալ եմ անդրադարձի համար: Միայն կասեմ՝ շատ ուրախ եմ, որ այս ֆիլմը նկարահանում եմ, քանի որ այն մեկ անգամ ևս մտածելու առիթ կտա՝ ի՞նչ է կատարվում աշխարհում, մեր շուրջը, ի՞նչ երևույթների հանդեպ ենք անտարբեր: Մինչև ողբերգությունն անձնական չի դառնում, լուրջ չենք վերաբերում, կողմնակի ու անտարբեր աչքով ենք նայում: Այստեղ մենք դիտմամբ ենք ընդգծում յուրաքանչյուրի անձնական դրաման: Այն թեմաները, որոնք այս ֆիլմում արծարծվում են՝ ցավոտ են ու, ցավոք սրտի, իրական: Որքան էլ շատ բաներ հորինված են՝ ելնելով ֆիլմի գեղարվեստական ֆորմատից, միևնույն է՝ իրականում նման պատմություններ շատ են լինում:

Նելլի Մարգարյան

Երթևեկության փոփոխություն՝ Սարալանջի փողոցում Հայ ժողովուրդը դիմադրում է Փաշինյանին, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը. Ավետիք ՉալաբյանՀՀ և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Դիլիջանում քննարկել են 2 երկրների միջև խաղաղության օրակարգը և փոխվստահությանն ուղված հնարավոր միջոցները Ամեն մեկը թող գիտակցի, որ, եթե կողմ քվեարկեց այս սահմանադրությանը, ուրեմն կատարել է Ալիևի պահանջը. Արթուր ԴանիելյանՀութիները նախազգուշացում են արել Մեծ Բրիտանիային՝ Սաուդյան Արաբիայի նոր հարվածների ֆոնին Ինչ է սպասվում ոսկու շուկայումՄայակովսկի բնակավայրում բնակիչների հետ հանդիպմանը ամփոփել ենք 2022-2026թթ. լայնածավալ բարեկարգումները. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Հայաստան-Վրաստան 7-րդ իրավական համաժողովի շրջանակում ստորագրվել է համագործակցության ծրագիր Էդուարդ Բաբայանը հարցազրույց է տվել Quality Mark ամսագրին (Լուսանկարներ) Ստացե՜ք 2% քեշբեք՝ վճարելով Amio Arca քարտով Էստոնիայի նախագահը կոչ է արել Ռուսաստանի հետ սահմանը մասամբ բաց պահել Թրամփը բացահայտել է` ինչ էր ուզում Պուտինից փակ դռների հետևում Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսը` ուղիղ Իրանը ցանկանում է նոր ՀՕՊ համակարգ տեղակայել ԱՄՆ-ի հետ հակամարտության վերսկսման դեպքում Ամերիաբանկի Investor's Day-ը` նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին Փոքր վթար՝ մեծ խցանում․ ի՞նչ դեր ունեն ՃՏՊ-ները Երևանի կաթվածահար երթևեկության մեջ և ինչպես ազատվել խցանումերից. մասնագետի առաջարկները Կենսաթոշակառուն կարող է բնակարանը գրավադրել և դրա դիմաց ամսական գումար ստանալ․ հունվարի 1-ից՝ նոր կանոններ Բայրամովը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններից ՔՊ-ն ժողովրդից մանդատ չի ստացել Սահմանադրությունը փոփոխելու համար. Հրայր ԿամենդատյանԾերությունը չպետք է դառնա հարկային բեռ. Հրայր ԿամենդատյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Իրաքի ռազմածnվային ուժերը երկրի տարածքային ջրերում վառելիքի մաքuանենգության կասկածանքով ձերբակալել են երկու նավ Մահшցել է Իսլանդիայի հավաքականի նախկին դարպասապահը Լարսը բացվել է բեռնատարների համար ՈւՂԻՂ. Սպիտակում «Ուժեղ Հայաստան»-ը քարոզարշավն ամփոփում է մեծ քայլերթով ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրապարակվել են 29-ամյա երիտասարդի դանակահարության կադրերը Թուրքիան և Իրանը երկարաձգել են իրանական գազի մատակարարման վերաբերյալ համաձայնագիրը մինչև 2032 թվականը Հնդկաստանում շուրջ 400,000 մարդ մասնակցել է տեղի Օրենսդիր ժողովի պատգամավորի դստեր հարսանեկան արարողությանը. ANI Կասեցվել է «Շառոյան-Սարյան» ընկերության համեմունքների արտադրամասի արտադրական գործունեությունը Այն մասին, թե ինչու են նոր “սահմանադրության” տեքստից հանել “հայ ժողովուրդ” բառը, բայց փորձում են նրան համոզել, թե դա իր սահմանադրությունն է. ՉալաբյանՓաշինյանը շատ լավ գիտի, որ Սահմանադրությունը փոխում է Ալիևի պահանջով. Մենուա ՍողոմոնյանՀայաքվեն»՝ Արցախի հայերի վերադարձի իրավունքի միջազգային օրակարգի առաջամարտիկԵՄ-ն տասնյակ միլիարդավոր եվրոներ կհատկացնի՝ ԱՄՆ-ից պաշտպանական կախվածությունը նվազեցնելու համար Նոր «Սահմանադրությունը» փաթաթվել է հայ ժողովրդի վզին օտարերկրյա ուժերի կողմից. Աննա ԿոստանյանԶինծառայnղների աշխատավարձերի բարձրացումը և կենսաթոշակային համակարգի բարեփոխումը պահանջում են միջոցներ, որոնք բյուջեում այժմ չկան. Ուկրաինայի վարչապետ Կանադայի խորհրդարանում պահանջել են անցանկալի անձ հայտարարել ԱՄՆ դեսպանին Ռուսաստանը շատ կոշտ արձագանքեց ՀայաստանինՍպիտակում քարոզարշավը կեզրափակվի մեծ հանրահավաքով և համերգային ծրագրովՄերցը հնարավոր է համարել ԵՄ բյուջեի կրճատումը ավելի քան 204 մլրդ եվրոյով ԱՄՆ-ն չափազանց կենտրոնացած է Մերձավոր Արևելքի վրա և բավարար ճնշում չի գործադրում ՌԴ-ի վրա. Զելենսկու հարցազրույցը BBC-ին Լուկաշենկոն բացահայտել է ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկի իր վարկածը Տասը տարեկան դպրոցական աղջիկը ընկել է յոթերորդ հարկի պատուհանիցԴա նույնն է, թե պատերшզմի ժամանակ ինչ-որ մեկը Հիտլերի մասին ասեր, որ նա լավ ընկեր է․ Զելենսկին՝ Պուտինին ընկեր անվանած Թրամփի խոսքերի մասին Կասեցվել է Փարաքարում գործող «Վանատամ» ընկերության աղցանների արտադրությունը Երևանում չինացուց 8 մլն դրամ են գողացել Հայտնի է, թե ովքեր տարկետում կստանան 2026 թվականի ձմեռային զորակոչից Թրամփը Ռյուտեի հետ քննարկել է Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայման հարցը Ռուսաստանն ու Չինաստանը աջակցում են Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը. Կոպիրկին 5 տարեկան երեխա է մահացել. պատճառը սովամահությունն է եղել. ընտանիքում 12 երեխա էինՈւկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Պետերբուրգին, Կրասնոդարի երկրամասին, Լենինգրադի և Տուլայի մարզերին. կան տnւժածներ