Դավութօղլուն պաշտպանական արդյունաբերության մեջ գերակա է անվանել տեղական արտադրությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի պաշտպանական արդյունաբերության մեջ գերակա պետք է համարվի տեղական արտադրությունը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Անատոլու» լրատվական գործակալությունը, Անկարայում պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեի նիստի արդյունքներով հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:
Նա հայտնել է, որ նիստում պաշտպանական արդյունաբերության նոր նախագծերի վրա ծախսերի համար հաստատվել է ընդհանուր առմամբ 5,9 մլրդ դոլար, որից 4,5 մլրդ դոլարը նախատեսված է տեղական արտադրության համար:
Դավութօղլուն նաեւ նշել է, որ ընթացիկ տարում Թուրքիայում կսկսվի թուրքական հավաքումով հետեւակային հրացանի արտադրությունը, իսկ արկերով հանդերձավորված անօդաչու սարքեր ստեղծելու ուղղությամբ կարեւոր քայլեր են արվել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



