ՉԼ. «Բենֆիկան» կրկին հաղթեց «Զենիթին» և դուրս եկավ 1/4 եզրափակիչ
ՍՊՈՐՏՍանկտ-Պետերբուրգում կայացավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Զենիթ»-«Բենֆիկա» պատասխան հանդիպումը: Լիսաբոնի թիմը, որն առաջին խաղում էր հաղթել էր նվազագույն հաշվով, այսօր կամային հաղթանակ տոնեց և պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ:
Հանդիպման հաշիվը 69-րդ րոպեին բացեց Հալկը: 85-րդ րոպեին «Բենֆիկայի» պատասխան գոլը խփեց Նիկոլաս Գայտանը, իսկ ավելացրած ժամանակում աչքի ընկավ Անդերսոն Տալիսկան:


Այսպիսով, «Բենֆիկան» միացավ Մադրիդի «Ռեալին» և «Վոլֆսբուրգին», որոնք երեկ էին նվաճել 1/4 եզրափակիչ փուլի ուղեգիր:
Չեպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ
«Զենիթ» - «Բենֆիկա»՝ 1:2
Գոլերը՝ Հալկ 69' - Գայտան 85', Տալիսկա 90+6'
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



