Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ռուսաստանը ոչ միայն զենք է վաճառում Ադրբեջանին, այլև արդեն հրապարակում է Հայաստանի ռազմական գաղտնիքները. հարված թիկունքից.«Ժամանակ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Ռուսաստանը ոչ միայն զենք է վաճառում Ադրբեջանին, այլև արդեն հրապարակում է Հայաստանի ռազմական գաղտնիքները։ Ռուսական «Ռազմաարդյունաբերական սուրհանդակ մասնագիտացված ռազմական շաբաթաթերթը մի շարք տվյալներ է հրապարակել հայկական զինված ուժերի վերաբերյալ։ Ընդ որում՝ մանրամասն անդրադարձ է կատարվել ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումներին, թե օրինակ՝ որտե՞ղ են դրանք տեղակայված, ի՞նչ սպառազինություն ունեն, ի՞նչ քանակությամբ ռազմական տեխնիկա և այլն։
«Ֆորպոստ՝ մի շարք հարցերով...» վերնագրված հոդվածում ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը գնահատել է հայկական բանակի ռազմական ներուժը և հնարավոր դերը ռուս-թուրքական հնարավոր զինված առճակատման դեպքում։ «Ռուսաստանի և Թուրքիայի հակամարտության դեպքում Հայաստանը հայտնվում է առաջին գծում», - այսպես է փորձագետը սկսել իր հոդվածը։

Կարելի է, իհարկե, համաձայնել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակի հետ, որ հազիվ թե անկախ փորձագետը, որքան էլ նա մոտ լինի պետական մարմիններին, կարողանար այդպիսի ճշգրտությամբ տվյալներ հայթայթել հայկական բանակի մասին։ Բայց նույնիսկ եթե այդ տեղեկության թեկուզ 1 տոկոսը համապատասխանում է իրականությանը, նման քայլը «ռազմավարական դաշնակից» կոչվող պետության կողմից չափազանց մտահոգիչ է Հայաստանի համար։ Սա, փաստորեն, Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող սպառազինության ցանկի հրապարակման քաղաքականության շարունակությունն է։ Ռուսների այս նոր գործելաոճի վերջնական նպատակներն առայժմ դժվար է ամբողջությամբ բացահայտել, բայց կարելի է, իհարկե, տալ որոշ հստակ գնահատականներ։ Ռուսաստանը խնդիրներ ունի Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, - ադրբեջանցիները դժվարանում են վճարել ռուսներին ստացած զենքի համար, - և արդեն երկրորդ անգամ փորձում է Հայաստանի հաշվին շանտաժի ենթարկել ադրբեջանցիներին։

Միաժամանակ սա նաև ակնհայտ սադրանք է՝ ուղղված հայ-ադրբեջանական սահմանային գոտում նոր ռազմական լարվածության հրահրմանը։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա իր ազդեցության շնորհիվ տարածաշրջանը կառավարող Ռուսաստանը, ըստ երևույթին, գոհ չէ վերջին մեկ-երկու ամիսներին շփման գծի հարաբերական խաղաղությամբ և նմանատիպ քայլերով միանգամայն կարող է ավելացնել քաղաքական և հետևաբար՝ ռազմական լարվածությունը հայկական և ադրբեջանական կողմերի միջև։ Բնականաբար, սա որևէ կերպ չի տեղավորվում Հայաստանի և Ռուսաստանի միջև պաշտոնապես հռչակված ռազմավարական բանակցության տրամաբանության մեջ և ոչ այլ ինչ է, եթե ոչ դավաճանական հարված թիկունքից։ Դաշնակից երկրի ռազմական տվյալների հրապարակումը և փաստացի տրամադրումը հակառակորդին (անկախ այն հանգամանքից՝ ճիշտ են այդ տվյալները, թե ոչ) իսկապես աննախադեպ քայլ է, որը, մեր կարծիքով, ենթակա է քաղաքական լուրջ գնահատականի՝ ամենաբարձր մակարդակով և դրանից բխող եզրակացությունների։ Եվ անգամ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի վերջին զգուշավոր քննադատությունը Ռուսաստանի հասցեին՝ Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ, այսօր արդեն բավարար չէ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

2027-ին Բրյուսելն առաջնահերթություն կտա մրցունակությանն ու բյուրոկրատիայի կրճատմանը․ POLITICO Փաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանԶելենսկիի նախկին մամուլի քարտուղարին կասկածում են պետական դավաճանության մեջ Փաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութՉինաստանը պատրաստ է միջանկյալ ընտրություններից հետո շարունակել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ. ԱԳՆ Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Հայ զինծառայողի դաժան սպանության գործով Ադրբեջանը վերջնական պարտություն կրեց ՄԻԵԴ-ում COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունը Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանում գտնվող Ozon-ի պահեստին Հայաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ. ԵՄ-ն կենսաչափական նոր անձնագրերի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Նախնական տվյալներով մեքենայի արգելակման հետ կապված խնդիր է եղել. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները 350 հազար դրամ՝ յուրաքանչյուր դիմորդից․ ինչ է բացահայտվել Գյումրիի քոլեջում Փաշինյանը հայտարարեց, որ պայքարելու է ընդդիմության դեմ՝ Ալիևի սահմանադրությունն անցկացնելու համար. Նարեկ Կարապետյան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» հորդորում է որոշ հատվածներում կատարել ամբողջական բերքահավաք Հնարավոր են ուղևորների կուտակումներ և հերթեր. Երևանի մետրոպոլիտենը տեղեկացնում է Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համարՍենց որ շարունակեն ՀՀ֊ն վերանվանելու են ռեսպուբլիկա TRIPP. Արշակ ԿարապետյանԴադարեցվել է Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը Նոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Դերենիկ ՄովսիսյանՋրափի գյուղի տարածքում 41-ամյա վարորդը «Toyota Land Cruiser»-ով բшխվել է էլեկտրասյանը և հայտնվել դաշտում․ կա վիրավnր Անցանկալի դասախոսներից ազատվելու «քաղաքակիրթ» մեթոդի և մեր անելիքների մասին. Մենուա Սողոմոնյան«Առանց աշխարհագրական սահմանափակումների անհապաղ և արդյունավետ արձագանքի» դոկտրինալ ռազմավարnւթյան տարածաշրջանային անդրադարձները և հետևանքները Հայաստանի համար. փորձագետ Այն ժողովուրդը, որը կորցնում է իր պատմական հիշողությունը, վտանգում է նաև իր ապագան. Մհեր ԱվետիսյանՆարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է. երեխաների համակարգիչներն են առգրավվել. Կարեն Կարապետյան Թրամփը հրաժարվում է հանրապետականների պարտությունը համարել իրենը Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Ուշիի ողբերգական վթարում զոհվել են ՊՆ գնդապետը, նրա կինն ու 18-ամյա որդինՀանրայինի լրատվական բաժինը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. Դավիթ ՍարգսյանԴեմոկրատները կարող են վերահսկողություն հաստատել ԱՄՆ Կոնգրեսում. հայտնի են նախնական արդյունքները Ամերիկացիները «ոչ» ասացին պшտերազմին. Ղալիբաֆ Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա ՏոնոյանԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի հարավում չորս լցանավ է պայթել ականների վրա Ես լիովին պատրաստ եմ ընդունել ընտրությունների արդյունքները. Թրամփ ՉԼ. «Բարսելոնա»-ն վստահ հաղթանակ է տարել «Ասթոն Վիլա»-ի նկատմամբ Ուրցաձորի տեղամասում ֆիքսել են տարածաշրջանում կրիտիկական վտանգված պարսկական/կովկասյան հովազի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Mercedes Sprinter»-ը հետիոտնային անցման վրա վրшերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը մահшցել է 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ինԻնքնաuպանnւթյnւններ գործածների մի խումբը uեկտաների հարողներ են. ԶՈւ-ում նման դեպքերը կանխելու գործառույթ ունեցող մարմինները հանցավnր անգործության են մատնված. Տիգրան Աբրահամյան «ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական պատկերը. Աննա Կոստանյան