Խոշոր եղջերավոր անասունների մեծ խմբաքանակ են տանում Իրան.«Հրապարակ»
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ««Հրապարակի» խմբագրություն Էր զանգահարել էջմիածնի գյուղերից մեկի բնակիչը և խնդրում Էր ահազանգել, որ խոշոր եղջերավոր անասունների մեծ խմբաքանակ են տանում Իրան։ Նա ասում Էր, որ նախկինում ոչխարների մեծ բանակ Էին տանում, և դրա պատճառով մի շրջան ոչխարի միսը մեզանում միանգամից շատ թանկացավ, իսկ հիմա ցուլեր են գնում իրենցից։ Պարզվում Է՝ իրանցի մի գնորդ Է հայտնվել Էջմիածնի գյուղերում, որը բանակցում Է գյուղացիների հետ հայկական՝ տեղական ցլերի մեծ խմբաքանակ գնելու և Իրան տեղափոխելու մասին։ Ամենահետաքրքիրն այն Է, որ իրանցին ասել Է, թե ինքնաթիռով Է տանելու, հատուկ այդ նպատակով Դուբայից վարձակալած ինքնաթիռով, որը մոտ 40 տոննա տարողության բեռ Է տեղափոխելու։ Մեր զրուցակցի խոսքով, իրանցին թարգմանչի հետ շրջում Է Էջմիածնի գյուղերով և բանակցում հայկական ցլեր ունեցողների հետ։ Եվ իրենք ոչ թե ուրախանում են, որ իրենց անասունը հարմար գնով կվաճառեն, այլ դրա մեջ վտանգ են տեսնում, նորից գները կբարձրանան, ցլերի քանակը կնվազի, և հետագայում իրենք խնդիրներ կունենան»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։