Բրիտանացի առաջատար գիտնականները հանդես են եկել ԵՄ-ից երկրի դուրս գալու դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱյս ամռանը կայանալիք հանրաքվեի արդյունքներով Եվրամիությունից Միացյալ Թագավորության հնարավոր դորս գալն աղետ կդառնա երկրի գիտական ոլորտի համար: Այս մասին, ասված Է երկրի 150 առաջատար գիտնականների բաց նամակում, որը հրապարակել Է The Times թերթը:
Ուղերձի հեղինակների թվում են աշխարհահռչակ տեսաբան ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը, երեք նոբելյան դափնեկիրներ, ինչպես նաեւ գիտության բազմաթիվ այլ հեղինակավոր ներկայացուցիչներ: Բոլոր ստորագրյալներն Էլ Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ են, որն աշխարհում գիտնականների հնագույն եւ առավել հարգված միավորումներից մեկն Է:
Նամակի հեղինակների լուրջ մտահոգությունն Է հարուցում Եվրոպայում ուղեւորությունների ազատությունը, որը, նրանց կարծիքով՝ կսահմանափակվի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու դեպքում: Այն դեպքում, «եթե Միացյալ Թագավորությունը լքի Եվրամիությունը, եւ այլեւս գիտնականների ուղեւորությունների ազատություն չլինի Մեծ Բրիտանիայի եւ Եվրոպայի միջեւ, դա աղետ կդառնա մեր գիտության եւ համալսարանների համար», նախազգուշացրել են նամակի հեղինակները, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:



