Բրիտանիայի հատուկ ծառայությունները ԻՊ-ի 22 հազար օտարերկրյա վարձկանների տվյալներ են ստացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները տվյալներ են ստացել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերում կռվող 22 հազար օտարերկրյա վարձկանների վերաբերյալ: Այդ մասին, մարտի 10-ին հայտնել է The Times թերթը, նշելով, որ արտահոսքը կազմակերպել է ծայրահեղական խմբավորման դասալքած անդամը, որը գաղտնի տեղեկատվություն պարունակող ֆլեշ-կուտակիչ է հափշտակել ԻՊ-ի ներքին ոստիկանության ստորաբաժանումից:
The Times -ը գրում է, որ «այդ արտահոսքը գնահատվել է որպես լուրջ պարտություն ԻՊ-ի համար, ինչը հնարավորություն Է ընձեռում կենսականորեն կարեւոր հետախուզական տվյալներ ստանալ Իրաքում եւ Սիրիայում նրանց ռազմական դրության մասին»:
Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ բրիտանական արտաքին հետախուզության ՄԻ-6 ծառայության եւ ՄԻ-5 հակահետախուզության փորձագետներն արդեն սկսել են վերլուծել այն տեղեկատվությունը, որը պարունակում է Սիրիայի եւ Իրաքի մի մասի տարածքում գործող ԻՊ-ի 22 հազար վարձկանների ազգականների անունները, հասցեներն ու տվյալները:
Փաստաթղթերը ցույց են տալիս, որ ընդամենն ահաբեկչական կազմակերպության շարքերում կռվում են հիսունից ավելի երկրների քաղաքացիներ: Նրանց ավելի քան 70 տոկոսն արաբական երկրներից են այն դեպքում, երբ եվրոպական երկրներից ԻՊ-ի սեւ դրոշների ներքո կռվելու մեկնածներն առավել շատ են Ֆրանսիայից, Գերմանիայից եւ Մեծ Բրիտանիայից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



