Լիբանանի բանակը ահաբեկիչներին հետապնդում է Սիրիայի հետ սահմանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼիբանանի բանակը մարտի 10-ին ահաբեկիչներին դուրս Է մղել Սիրիայի հետ սահմանի Ջուրուդ Էլ Կաա լեռնային տեղանքում իրենց հենակետերից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ալ Մայադին»հեռուստակայանին, զինծառայողները գործողությունն իրականացրել են այն բանից հետո, երբ «Իսլամական պետություն» խմբավորման ելուզակախմբերը Ռաս Բաալբեկ սահմանամերձ քաղաքի մոտ գրոհել են իրենց պահակակետերը:
Նախնական տեղեկատվության համաձայն՝ բախումների ընթացքում զոհվել Է մի զինվորական, եւս ութը վերքեր են ստացել: Բանակային ստորաբաժանումները նահանջող զինյալներին հետապնդում են Թելլ Մհեյրամի շրջանում: Սահմանամերձ շրջանի երկնքում գործի են դրվել ուղղաթիռներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



