Սամբոյի Հայաստանի 2016թ. առաջնությունը կանցկացվի Սպիտակ քաղաքում
ՍՊՈՐՏՍամբոյի Հայաստանի 2016թ. առաջնությունը տեղի կունենա մարտի 12-13-ին` ՀՀ մարզերի, Երևանի ու Արցախի ուժեղագույն մարզիկների մասնակցությամբ: Ինչպես տեղեկացրին Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, մարզաձևի հանրահռչակման ու տարածման նպատակով Հայաստանի սամբոյի ֆեդերացիան որոշել է այս տարվա հանրապետական գլխավոր ստուգատե սն անցկացնել Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, ուր վերջին տարիներին վերելք է ապրում սամբոն:
Համաձայն կանոնակարգի, մրցումները կանցկացվեն 52, 57, 62, 68, 74, 82, 90, 100, +100 կգ քաշային կարգերում: Բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները կարժանան համապատասխան կարգի մեդալների, դիպլոմների ու դրամական պարգևների: Հայաստանի չեմպիոններին կտրվի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հնարավորություն:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



