Վրաստանը չի բացառել Ռուսաստանի հետ այցագրերի չեղարկումն արդեն այս տարի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն չի բացառել, որ արդեն 2016 թվականին կվերացվի այցագրային ռեժիմը երկու երկրների միջեւ: Այդ մասին, մարտի 10-ին հաղորդել Է «Իմեդի» հեռուստաալիքը:
Մարտի 16-ին Պրահայում ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի հետ պլանավորված հանդիպումից առաջ Աբաշիձեն հայտարարել Է, որ ռուսաստանցի իր գործընկերոջ հետ քննարկելու Է արդեն երկու ամիս գործող դյուրացված այցագրային ռեժիմի մանրամասները:
«Մենք կքննարկենք՝ ինչպես Է գործում այցագրային ռեժիմը, կան արդյոք խնդիրներ մեր կողմից եւ մեզ հարկավոր Է արդյոք ինչ-որ բան անել այդ ուղղությամբ: Այցագրային ռեժիմն իրոք որ զգալիորեն պարզեցվել Է, եւ մենք չենք բացառում, որ այս տարի այն ընդհանրապես կհանվի»,-ասել Է Աբաշիձեն:
Նրա խոսքով՝ օրակարգում կլինեն նաեւ առեւտրատնտեսական, տրանսպորտային եւ հումանիտար հարցեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



