Երևան, 10.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Իջա ու ամուր գրկեցի մի տղամարդու, ում, կարելի է ասել, ճանաչում էի ընդամենը տասը ժամ...». «Բանակում» հեռուստասերիալի Սուսիկի սիրո գեղեցիկ պատմությունը

ԼԱՅՖ

Այսօր Ձեզ ենք ներկայացնում դերասանուհի Անահիտ Կիրակոսյանին ու նրա գեղեցիկ ընտանիքը, ում հեռուստադիտողը ավելի շատ կհիշի «Բանակում» և «Քաղաքում» հեռուստասերիալներից:

Անահիտ Կիրակոսյանն աշխատում է Երեւանի կամերային երաժշտական թատրոնում, նկարահանվում է հեռուստատեսային նախագծերում, բարի լույս մաղթում «Շանթ»-ի ուղիղ եթերից: Այս ամենից զատ՝ դերասանուհին իր ազատ ժամանակը տրամադրում է ընտանիքին ու իր երեխաներին:

Անահիտի ոչ միայն գործնական կյանքն է հետաքրքիր եղել հեռուստադիտողներին, այլև անձնական:

Ինչպես գիտենք, սիրված դերասանուհին բավական երիտասարդ տարիքում է հանդիպել իր տղամարդուն: Գործնական հարաբերություններ, որոնք ավարտվեցին մի մեծ սիրո պատմությամբ: «Իրավաբանի խորհրդակցության կարիք ունեի և ինձ խորհուրդ տվեցին, որ դիմեմ հենց Արտակին: Գործնական հանդիպմամբ ամեն բան չի ավարտվում, և, ինչպես պարզվում է հետագայում, ճակատագիրը ևս մեկ հանդիպում էր պատրաստել մեզ համար: Արդեն ոչ գործնական հանդիպումը տեղի է ունենում պատահական` երևանյան սրճարաններից մեկում: Ամեն ինչ ի վերուստ էր գրված»:

Այս զույգի ճանապարհնները ևս մեկ անգամ հատվում են, այս անգամ արդեն ընդմիշտ: Եվս մեկ զանգ, և ամեն ինչ սկսվում է այլ հունով ընթանալ: «Ինքն իր մասին պատմեց, ես` իմ: Շատ հետքրքիր էր զրուցել ինձանից 16 տարով մեծ մարդու հետ, որովհետև իմ հասակակիցների մեջ այնպիսի տղա չի եղել, ում հետ մեծ հաճույքով կզրուցեի մեկ ժամից ավելի: Ինձ համար Արտակն այլ աշխարհ էր. մենք զրուցում էինք արվեստից ու հասել անձնական կյանքին»:

Երևի ճիշտ են ասում՝ սերը տարիք չի հարցնում... հանդիպում, այս դեպքում՝ հեռախոսային խոսակցություն, որը փոխեց ամեն ինչ: Դերասանուհին մի քանի ժամում համոզվեց, որ նա է այն տղամարդը, ում սպասել է: «Պատկերացրեք, որ իջա ու ամուր գրկեցի մի տղամարդու, ում, կարելի է ասել, ճանաչում էի ընդամենը տասը ժամ: Մինչ այդ, եթե ինձ ասեին, որ հնարավոր է մի քանի ժամում տարվել ու սիրահարվել մեկին, ես կասեի` անհեթեթություն է: Հավատացեք, մեր շփման տասը ժամն այլ մարդկանց ամիսների, տարիների կյանքն էր … Գնացինք քաղաքից դուրս, նստեցինք, զրուցեցինք, ես նվագեցի և այդ օրն ավարտվեց աշխատանքի գնալով»,- իր հարցազրույցներից մեկի ժամանակ անկեղծացել է դերասանուհին:

Գեղեցիկ սիրո պատմություն, որը թերևս արժանի է միայն հիացմունքի ու հարգանքի: Նշենք նաև, որ դերասանուհու ամուսինը ունի երկու հրաշք բալիկներ` Լաուրան և Աննան: Գեղեցիկ զույգն ունի զավակ՝ փոքրիկ Հայկը, ով եռապատկել է նրանց ընտանեկան ջերմությունն ու անդորրը:

«Մենք միմյանց սիրում ենք, ոմանք հավատում են, ոմանք` ոչ … Թող մտածեն` կեղծ է, սպասեն, որ կբաժանվենք, բայց մենք արդեն ամուր ընտանիք ենք: Յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում` ինչ կանոններով ապրի: Ինձ համար ծիծաղելի է, որ մարդիկ մտածում են, թե կարող էի իմ կողակցին ընտրել` ֆինանսական դրությունը հաշվի առնելով. արդեն կայացած մարդ էի, երբ Արտակին հանդիպեցի»,- խոստովանում է դերասանուհին:

Պատրաստեց Past.am-ը:

 

 

Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՆախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին Պայթյուն Հունաստանի նավթավերամշակման գործարանում, կան տուժածներ Ռուբինյանը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության հետագա զարգացումը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանԹրամփը SpaceX-ի պարտատոմսեր է գնել՝ հուշագրի ստորագրումից երկու օր առաջ Հանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էՊուտինը, Ալիևը և Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են ունեցել Ամիօ բանկը՝ «Յուվենտուսի» երրորդ ակադեմիայի և «Բոսկո Վելթաուն» նախագծի զարգացման գործընկերՍաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ճապոնիան կօգնեն Հարավարևելյան Ասիայի երկրներին նավթի պաշարներ կուտակել Ընդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» ԱՄՆ-ն թույլ չի տա հակամարտություն Թուրքիայի ու Հունաստանի միջև Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել