Իրանը ոչ մի դեպքում չի դադարեցնի իր հրթիռային ծրագիրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի ռազմաօդային ուժերի եւ ռազմատիեզերական ուժերի հրամանատար բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել Է, որ Իրանը ոչ մի պարագայում չի դադարեցնի իր հրթիռային ծրագիրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:
«Իրանի հրթիռային ծրագիրը չի կանգնեցվի ոչ մի պարագայում: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը երբեք չի համաձայնի Իրանում հրթիռների արտադրության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերին: Մենք միշտ Էլ պատրաստ ենք պաշտպանել մեր երկիրը բոլոր ագրեսորներից: Իրանը չի վերածվի Եմենի, Իրաքի կամ Սիրիայի»,-հայտարարել Է գեներալը տեղական հեռուստատեսության եթերում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



