Երևան, 10.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Կիսաբաց լուսամուտների ավան». Հրաչ Մուրադյանը՝ նոր նախագծի, «6-րդ զգայարան»-ի ու իրեն ծեծի ենթարկելու լուրերի մասին

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի  այսօրվա զրուցակիցն է հաղորդավար, պրոդյուսեր Հրաչ Մուրադյանը: Մեզ հետ զրույցում Հրաչն անդրադարձել է «Աբելի քույրը» հեռուստասերիալին, «6-րդ զգայարանի» հետագա ճակատագրին եւ այդ հաղորդման վերաբերյալ հոգեւորականների խնդրանք-պահանջին, ինչպես նաեւ վերջին օրերին իր մասնակցությամբ մեծ աղմուկ բարձրացրած տեսանյութին, ըստ որի իրեն ծեծի են ենթարկել:

-Հրաչ, արդեն մի քանի օր է, ինչ,  հայկական հեռուստասերիալներին միացել է եւս մեկը, որի պրոդյուսերությամբ դուք եք զբաղվելու:  Իհարկե, արդյունքների մասին խոսելը դեռ շատ վաղ է, բայց հետաքրքիր է, թե այս մի քանի օրվա ընթացքում ի՞նչ արձագանքներ են հասել Ձեզ:

- Ինձ հասած արձագանքները միայն դրական են եղել, դրանք ինձ համար ոգեւորեցնող են եւ ոչ թե կաշկանդող, ինչպես սովորաբար ընդունված է: Ինձ ուրախացնում է նաեւ «Աբելի քույրը» հեռուստասերիալի կազմած վարկանիշը, ինչը տեսնում եմ հեռուստատեսային վարկանիշային սանդղակում, առաջին երկու սերիաների ընթացքում պարզ դարձավ, որ այս սերիալով մարդիկ հետաքրքրված են, իսկ գլխավոր իրադարձությունները դեռ առջեւում են:

-«Աբելի քույրը» ինչո՞վ է առանձնանալու հայկական արտադրության սերիալային բազմազանության մեջ:

-Որպես պրոդյուսեր՝ ես պատասխանատու եմ ամեն ինչի համար: Նախ փորձել եմ աշխատանքային պրոցեսը կազմակերպել այն սկզբունքով, ինչը ճիշտ եմ համարում, դրանք միջազգային ընդունված կանոններին համապատասխան են, որպեսզի ներգրավված ողջ անձնակազմն իրենց լավ զգան ու դրա հետ մեկտեղ բարձր պահեն ստեղծագործական որակը: Սա նոր նախագիծ է, ինչն իրենից մի փոքր ավելի ջանք ու եռանդ է պահանջում, ինչի մեջ էլ այս պահին գտնվում է մեր ողջ անձնակազմը: Մենք բոլորս միահամուռ փորձում ենք ստանալ նոր որակի, սցենարական լուծումներով նոր, ամենակարեւորը կառուցվածքային աշխատանք:

-Հեռուստասերիալում գլխավոր հերոսուհու կերպարում տեսնում ենք երգչուհի Նարինե Դովլաթյանին, միաժամանակ չենք կարող չնկատել, որ սերիալներում ու սիթքոմներում շատ հաճախ կարող ենք տեսնել երգիչ-երգչուհիների որպես դերասաններ: Նարինեին որպես դերասանուհի ընդգրկելու գաղափարն ո՞ւմն էր, այս պարագայում գործե՞լ է հեշտ ճանապարհով վարկանիշ ապահովելու միտումը:

- Նարինեին առաջնահերթ տեսել եմ հենց կերպարում: Եթե միայն վարկանիշի վրա շեշտը դնեինք, մենք կարող էինք սիրված երգչուհիների շարքից այլ թեկնածուներ էլ ունենալ: Մեզ համար Նարինեի ով լինելու փաստը չի գործել: Դերասաններին ընտրելիս շեշտը դրել ենք մասնագիտական որակների եւ տաղանդի վրա:

-Որպես պրոդյուսեր սա Ձեր առաջին աշխատանքը չէ, բայց առաջինն է սերիալային ֆորմատում. տարբերությունը մե՞ծ է հաղորդման կամ սերիալի պրոդյուսեր լինելու միջեւ, դժվարություններն ու առանձնահատկությունները կնշե՞ք:

-    Սա մի կողմից հեշտ, մյուս կողմից դժվար աշխատանք է, քանի որ մինչեւ այս սերիալը, իմ իրականացրած նախագծերը նախադեպը չեն ունեցել գոնե հայկական շուկայում: Դրանց միջոցով ես ունեմ որոշակի հարթած ճանապարհ, սերիալով էլ զբաղվելիս կային տարբերակներ, որոնցից ոչ մեկը ես չեմ ընտրել, այլ արել եմ այն, ինչ հեռուստատեսային փորձս հաշվի առնելով ճիշտ եմ համարել: Ճիշտ է՝ ես նոր հեծանիվ չեմ հնարել, բայց իմ արտադրության կանոններին փորձում ենք հնարավորինս մոտ լինել, որոնք կապ չունեն հայկական ստանդարտների հետ:

-Հրաչ, չեմ կարող չանդրադառնալ «6-րդ զգայարան» հաղորդամանը, քանի որ հաղորդման ստեղծման օրվանից մինչեւ վերջերս բացասական կարծիքները կարծես թե շատ էին: Վերջերս էլ  Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Վահրամքահանա Մելիքյանը հանդես եկավ հայտարարությամբ, որ «ATV»-ին պետք է խնդրեն, որպեսզի այդ հաղորդումն այլեւս չհեռարձակվի, միաժամանակ հայտնի է, որ շուտով նման եւս մեկ հաղորդում կլինի եթերում: Ի վերջո, հոգեւորականների եւ Մայր Աթոռի խնդրանք-պահանջը ի՞նչ լուծում կստանա:

-   Այո, «6-րդ զգայարանի» 4-րդ եթերաշրջանին զուգահեռ մեկնարկելու է եւս մեկ նմանատիպ նախագիծ, եւ թե դրա, թե «6-րդ զգայարանի» 4-րդ եթերաշրջանի մասին մենք կխոսենք քիչ ավելի ուշ: Իսկ, թե Ձեր ասած հոգեւորականների խնդրանք-պահանջները ինչ պատասխան ունեն, կարծում եմ, պետք է այդ հարցն ուղղեք հեռուստատեսությանը:

-Իսկ  ինքներդ չե՞ք կարծում, որ նման հաղորդումները մարդկանց վրա բացասական ներգործություն են ունենում՝ ուղղորդելով դեպի գուշակները եւ պայծառատեսները:

-    Թե հասարակությունը որքանո՞վ է տարված գուշակներով ու գուշակություններով, ըստ իս, նույն այդ Եկեղեցու ներգործության հարցը պետք է լիներ. յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում հավատալ նրանց, թե ոչ, կամ սեփական խնդիրները հարթել սեփական ուժերով, թե դիմել որոշակի կարողությունների մարդկանց:

-«Կիսաբաց լուսամուտները» արդեն երկար տարիներ է, ինչ գործում է, ամփոփելով տարիների արդյունքները՝ գո՞հ եք կատարված աշխատանքից եւ գուցե նոր գաղափարներ կան այդ հաղորդաշարի վերաբերյալ:

-  «Կիսաբաց լուսամուտների» գործունեությունից ես ոչ միայն գոհ եմ, այլ շատ հպարտ եմ, որ մենք 5 տարի առաջ, երբ սկսում էինք պարզապես հեռուստատեսային նախագիծ, այսօր այն վերածվել է որոշակի «սոցիալական շարժման», որը հնարավորություն է տալիս լինել կամուրջ հասարակության  տարբեր շերտերի միջեւ: Մեզ մոտ արդեն շատ ակտիվ է սփյուռքը, «Կիսաբաց լուսամուտնեի» բարեգործական հիմնադրամի ԱՄՆ-ի ներկայացուցչության շնորհիվ կանոնակարգվում է Հայաստան եկող ամբողջ օգնությունը: Մենք հիմա նոր ծրագիր ունենք, որի մասին ավելի ուշ կխոսեմ, միայն նշեմ, որ «Կիսաբաց լուսամուտները» անապահով ընտանիքների համար բնակարանաշինություն է սկսելու, մենք զարկ ենք տալու մի նախագծի, որը կոչվում է «Կիսաբաց լուսամուտների ավան»:

-Նկատելի է, որ «Կիսաբաց լուսամուտները» ավելի շատ անապահով ընտանիքներին օգնություն ցույց տալու եւ նրանց խնդիրները բարձրաձայնելու ուղղությամբ է կենտրանացած. Մարդկանց այդ շերտը, ցավոք, բայց շատ են մեր օրերում, հետաքրքիր է՝ ինչպե՞ս եք ընտրում հերոսներին, այլ կերպ ասած՝ ինչպե՞ս եք ընտրում նրանց, ում պետք է օգնեք:

- Ինչպես յուրաքանչյուր հարցում, «Կիսաբաց լուսամուտներում» արձագանքները եւս երկու մասի են բաժանվում՝ մարդիկ, ովքեր ուզում են դա ցուցադրվի եւ որպես արդյունք լուծում տրվի տվյալ ընտանիքի խնդիրներին, եւ մարդիկ, ովքեր գերադասում են վարել ջայլամի քաղաքականություն եւ ասել, թե ոնց կարելի է ցույց տալ այդ ընտանիքներին, նրանք խայտառակում են մեզ, որ հայի դեմքն այսպիսին չէ, բայց ցավոք, հայի դեմքը այնպիսին է, ինչպիսին ժամանակի ընթացքում ցույց է տալիս հասարակությունը: Մենք վերջին քաղաքականությամբ չենք շարժվում, մենք փորձում ենք մեր գործով ու ասելիքով ապացուցել, որ մենք հնարավորություն ունենք օգնելու, եթե ինչ-որ մեկը կարծում է, որ դա սխալ է, ես կխնդրեմ այլ տարբերակով, բայց գործելով ապացուցել, որ կարելի է ավելին անել: Ինչ վերաբերում է թեմաների ընտրությանը, մենք թեման ընտրում ենք ըստ նրա, թե այն որքանո՞վ է քննարկելի 50 րոպեների ընթացքում, որքանո՞վ է դա խնդիր եւ որքանո՞վ է մեր անդրադարձը հարցին լուծում տալու:

-Հրաչ, վերջին օրերին մեծ աղմուկ բարձրացրեց Ձեր մասնակցությամբ տեսանյութը, որտեղ կարծես թե անսովոր իրարանցում էր «Կիսաբաց լուսամուտների» տաղավարում, ըստ տարածված լուրերի՝ Ձեզ ծեծի էին ենթարկել, որեւէ մեկնաբանություն կտա՞ք:

- Այդ հաղորդումը հեռարձակվեց, որի ժամանակ բոլոր հարցերը իրենց պատասխանները գտան, մենք ցուցադրեցինք այդ իրարարմերժ տեսանյութի չմոնտաժված տարբերակը, որն ուներ անիմաստ մեկնաբանություն, թե ինձ ծեծի են ենթարկել:

-Հրաչ, տեսանյութի տարածումից հետո շատերը վրդովված են, որ դուք հաղորդման մեծահասակ (եւ ոչ միայն) հանդիսատեսի վրա բղավում եք ու սպառնում, որ տեսանյութը համացանցում տեղադրելու դեպքում «Ձեզանից չնեղանան»: Գուցե Ձեր նման պահվածից վրդովված մարդկանց շրջանակին որեւէ բացատրությո՞ւն տաք:

-Եթե մեզանից յուրաքանչյուրի խոսքը կոնտեքստից դուրս ներկայացվի, իհարկե, կարելի է նաեւ նման մեկնաբանություն անել: Այդ հաղորդմանը ներկա էին մեր շատ սիրելի հանդիսատեսը, ովքեր նաեւ մեր աշխատանքային ընկերներն են, նրանք շատ լավ գիտեն հեռուստատեսության կանոնները, որ նկարահանման ժամանակ չի թույլատրվում որեւէ սարքավորումով նկարահանել: Այդ օրը ունեինք նոր հանդիսատես, որոնցից մի քանիսը որոշել էին հեռախոսով նկարահանել, իսկ մենք փորձում էինք դրանից խուսափել: Բայց տարածվեց տեսանյութ սխալ ինֆորմացիայով եւ թիրախ դարձավ մի իրավիճակ, որը բացարձակ իրականության հետ կապ չուներ: Ինչ վերաբերում է մեծահասակների վրա բղավելուն, նման բան չկա, քանի որ նկարողները երիտասրադներ էին եւ չեմ էլ կարծում, որ տարիքով մարդիկ տիրապետում են տեխնիկաներին այնքան, որ արագ գրպաններից հանեն հեռախոսներն ու նկարեն: Թե ով է վիրավորվել, ով՝ ոչ, կարծում եմ «Կիսաբաց լուսամուտների» հանդիսատես որսալը մեր քաղաքում դժվար չէ, կարող եք հարցնել, թե ինչպես են անցնում մեր նկարահանումները եւ որքան հաճախ են մեզ մոտ իրենց վիրավորում կամ սիրալիր լինում:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Հրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՆախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին Պայթյուն Հունաստանի նավթավերամշակման գործարանում, կան տուժածներ Ռուբինյանը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության հետագա զարգացումը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանԹրամփը SpaceX-ի պարտատոմսեր է գնել՝ հուշագրի ստորագրումից երկու օր առաջ Հանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էՊուտինը, Ալիևը և Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են ունեցել Ամիօ բանկը՝ «Յուվենտուսի» երրորդ ակադեմիայի և «Բոսկո Վելթաուն» նախագծի զարգացման գործընկերՍաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ճապոնիան կօգնեն Հարավարևելյան Ասիայի երկրներին նավթի պաշարներ կուտակել Ընդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» ԱՄՆ-ն թույլ չի տա հակամարտություն Թուրքիայի ու Հունաստանի միջև Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցելԱշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանք