Թուրքիայում փնտրում են Ռուսաստանից ժամանած 18-ամյա կին մահապարտ ահաբեկչի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական իրավապահ մարմինները ահաբեկչության կասկածանքով փնտրում են դաղստանցի 18-ամյա Քրիստինա Տիխոնովային, ով ժամանել է Ստամբուլ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը:
Տիխոնովան կասկածվում է ծայրահեղական «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը հարելու մեջ: Դաղստանցին փետրվարի 18-ին Մոսկվայից մեկնել է Թուրքիա, ինչից հետո Դաղստանում իր ընկերներին հայտնել է, որ պատրաստվում է «պայթեցնել իրեն Թուրքիայում, որպեսզի հայտնվի դրախտում»:
Սպառնալիքի մասին տեղեկությունը թուրքական հետախուզությունը հայտնել է երկրի ուժային կառույցների բոլոր ստորաբաժանումներին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



