Տարածաշրջանի բոլոր մարդիկ արժանի են խաղաղության և բարգավաճման. Ուորլիքը Երևանում է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵրևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ցանկություն է հայտնել, որ տարածաշրջանի բոլոր մարդիկ ապրեն խաղաղության մեջ: Այս մասին Ուորլիքը գրառում է արել Թվիթերի իր միկրոբլոգում:
«Ինչպիսի հրաշալի ամառային երեկո Երևանում: Տարածաշրջանի բոլոր մարդիկ արժանի են խաղաղության և բարգավաճման»,- նշել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնախնդրով զբաղվող Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը:
Ավելի վաղ նա թողել էր ևս մեկ գրառում, որտեղ հայտնել էր, որ Երևանում հուլիսի 20-ին հանդիպում է ունենալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ՝ քննարկելու ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հետագա քայլերը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



