Կոսովոյի խորհրդարանում դարձյալ արցունքաբեր գազ են կիրառել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿոսովոյի Սկուպշչինայի (խորհրդարանի) նիստն ընդհատվել Է ընդդիմադիր պատգամավորների կողմից, որոնք արցունքաբեր գազ են կիրառել: Այդ մասին, ինչպես տեղեկացրել Է«Արմենպրես»-ը, մարտի 10-ին հաղորդել ԷKossev տեղեկատվական պորտալը:
«Ընդդիմադիր պատգամավորներ Սալիհ Սալիհուն եւ Բեսա Բաֆթիուն արցունքաբեր գազ են կիրառել նիստերի դահլիճում: Օրակարգում 18 տարբեր հարցեր Էին, դրանց քննարկումն ընդհատված Է, պատգամավորները լքել են դահլիճը»,-գրում Է լրատվական ռեսուրսը:
Ընդդիմադիրների գլխավոր, բայց ոչ միակ պահանջը վերաբերում Է Կոսովոյում ինքնավարության իրավունքներով Սերբական համայնքների հանրակցության ձեւավորման վերաբերյալ համաձայնագրին եւ պետական սահմանի գծի որոշման վերաբերյալ Պոդգորիցայի հետ պաշտոնական Պրիշտինայի համաձայնագրին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



