ՆԱՏՕ-ն սատարում է Սիրիայում հրադադարի հաստատմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ն ամբողջությամբ սատարում է Սիրիայում հաստատված հրադադարը, որը պահպանում է հանդիսանում է ճգնաժամը հաղթահարելու լավագույն ճանապարհը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի հետ հանդիպմանը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Սիրիայում հաստատված հրադադարը, որը հիմնականում պահպանվում է, ճգնաժամը հաղթահարելու լավագույն ճանապարհն է: ՆԱՏՕ-ն ամբողջությամբ սատարում է հրադադարի հաստատմանը և այն ջանքերին, որոնք արվում են քաղաքական բանակցությունների անցկացման համար»,- ասել է նա:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



