Երևան, 27.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Կանանց ո՞ր հատկանիշներն են վանում տղամարդկանց

ԼԱՅՖ

Shabat.am-ը գրում է.

Բնական է, որ բոլոր կանայք ցանկանում են դուր գալ հակառակ սեռի ներկայացուցիչներին: Նրանք գրեթե ոչինչ չեն խնայում` աչքի ընկնելու համար: Բայց կանացի մի քանի հատկանիշներ կարող են տղամարդկանց վանել: Ահա ստորեւ ներկայացնում ենք կանացի այն հատկանիշները, որոնք վանում են տղամարդկաց`

Անխնամ տեսք

Կան կանայք, ովքեր իրենց անթերի տեսքի են բերում միայն հատուկ առիթներով, օրինակ` ռեստորան, որևէ միջոցառման կամ հարսանիք գնալու համար: Իսկ առօրյայում նրանք նույնիսկ նվազագույն ջանք չեն թափում գրավիչ և սեքսուալ տեսք ունենալու համար: Իրենց կանացիությունն ընդգծելու համար նրանք գրեթե ոչինչ չեն անում: Նման անտարբերությունը սեփական անձի նկատմամբ կարող է վկայել ցածր ինքնագնահատականի մասին, իսկ դրա արդյունքում կինը չի կարող հմայիչ դիտվել տղամարդկանց աչքերով,-փոխանցում է loveyou.am-ը:

Անմատչելիություն

Կինը, ով սիրում է պատնեշներ ստեղծել իր և տղամարդկանց միջև, երբեմն կորցնում է գրավչությունը: Նույնիսկ կատարյալ գեղեցկուհին կարող է բացասական հակազդեցության հանդիպել տղամարդկանց կողմից, եթե չափազանց պաշտոնական է շփվում, հակված չէ ֆլիրտի և ամեն կերպ ցուցադրում է իր անտարբերությունը զրուցակցի նկատմամբ: Որոշ դեպքերում այդ կերպ կինը հասկանալ է տալիս, որ իրեն հետաքրքիր չէ այս կամ այն տղամարդը, բայց եթե նման պահվածքը դառնում է շփման բնորոշ ձև, ապա դա, անկասկած, կխանգարի տղամարդկանց շրջանում հաջողություններ ունենալուն:

Վուլգարություն, գռեհկություն

Նույնիսկ ամենահամբերատար ու ոչ բծախնդիր տղամարդուն կարող է վանել կնոջ վուլգարությունը: Որպես կանոն` դա արտահայտվում է աչք ծակող էժանագին տեսքով, բղավոցներով ուղեկցվող բարձր ձայնով, ձայնի լկտի հնչերանգով, հայհոյախոսությամբ, միաժամանակ մի քանի տղամարդու հետ ֆլիրտի մեջ մտնելու ցանկությամբ, չափազանց բաց խոսակցություններով սեքսի մասին:

Վնասակար սովորություններ

Եթե կինը ցանկանում է գրավիչ լինել արժանավոր տղամարդու համար, ապա պետք է ոսկե կանոն դարձնի ծխելուց հրաժարվելը կամ գոնե չչարաշահելը, ոգելից խմիչքների չափավոր օգտագործումը, էլ չենք խոսում թմրանյութերի մասին: Դժվար թե որևէ մեկը ցանկանա նման մայր իր երեխաների համար:

Հրապարակային շպարվելը

Սա կանանց ամենատարածված սովորություններից է: Եվ թվում է` առաջին հայացքից ոչինչ չկա նրա մեջ, որ կինն արագ հանում է շպարի պայուսակն ու հապճեպ կարգի բերում արտաքին տեսքը… Բայց հենց այս քայլով կինը հօդս է ցնդեցնում խորհրդավորության ու կատարելության քողը, բացահայտում, որ իր գեղեցկությունն արարվել է ոչ միայն բնության կողմից:

Նյութապաշտություն

Եթե կինն սկսում է առանց դադարի խոսել փողի մասին և դրսևորել անթաքույց հետաքրքրություն տղամարդու ֆինանսական ապահովվածության նկատմամբ, ապա նա կգրգռի ցանկացած տղամարդու, հատկապես եթե նա հարուստ է: Նախ` դրամի մասին խոսելն անքաղաքավարություն է, երկրորդ` իսկական տղամարդն ինքը կհոգա, որպեսզի կինը ոչ մի բանի կարիք չզգա:

Չափազանց սեքսուալություն

Տղամարդիկ, չնայած որոշակի սահմանափակությանը, որոշ դեպքերում խիստ խորաթափանց են: Օրինակ` երբ կինը ձգտում է գերսեքսուալության և չափից շատ ջանք է թափում այդ ուղղությամբ, ինչը դրսևորվում է ավելորդ հավակնություննեով, մարմինը ձիգ գրկող հագուստով, ոչ տեղին իրավիճակում գայթակղիչ պահվածքով, ապա տղամարդիկ ակամա հասկանում են` եթե կինն այդքան տենդագին ձգտում է սեքսուալ երևալ, ուրեմն նա սեքսուալ չէ:

Անճշտապահություն

Այնպես է ստացվել, որ անճշտապահությունը, ի տարբերություն տղամարդկանց, կանանց ավելի հաճախ է ներվում: Եվ տղամարդը առանձնապես չի զայրանա, եթե իր սիրելին ուշանա ժամադրությունից: Բայց եթե անճշտապահությունը բնավորության գիծ է դառնում, ապա դժվար թե կինը գտնի այնպիսի տղամարդ, ում չի նյարդայնացնի անվերջ ուշանալը:

Փնթփնթանություն

Եթե կինը հաճախ բողոքում է աշխատանքից, ընկերուհիներից, վատ խանութներից, վաճառողուհիներից, վարսավիրներից ու հազար ու մի բանից, ապա նրա կողքին “կմարի” նույնիսկ ամենալավատես տղամարդը: Ոչ ոք չի ցանկանա գտնվել մի կնոջ կողքին, ով կարող է “նեխել” ամեն չնչին առիթով:

Սահմանափակություն, զարգանալու ցանկության բացակայություն

Բազմաթիվ կանայք ժամանակի հետ սովորում են նրան, որ խանութներից ու գեղեցկության սրահներից բացի` ուրիշ ոչինչ չկա իրենց կյանքում: Նրանց ողջ կյանքն անցնում է առևտրի մի կենտրոնից մյուսը շրջելով, ընդ որում` նրանք բնավ չեն հոգում իրենց անհատականության աճի մասին: Նման կնոջ հետ կարելի է թեթև սիրավեպ ունենալ, բայց կյանքը կապել մեկի հետ ով ոչինչ չգիտի և շոփինգից բացի ուրիշ ոչնչով չի հետաքրքրվում, ամեն տղամարդ չէ, որ կցանկանա:

ՀՀ և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Դիլիջանում քննարկել են 2 երկրների միջև խաղաղության օրակարգը և փոխվստահությանն ուղված հնարավոր միջոցները Ամեն մեկը թող գիտակցի, որ, եթե կողմ քվեարկեց այս սահմանադրությանը, ուրեմն կատարել է Ալիևի պահանջը. Արթուր ԴանիելյանՀութիները նախազգուշացում են արել Մեծ Բրիտանիային՝ Սաուդյան Արաբիայի նոր հարվածների ֆոնին Ինչ է սպասվում ոսկու շուկայումՄայակովսկի բնակավայրում բնակիչների հետ հանդիպմանը ամփոփել ենք 2022-2026թթ. լայնածավալ բարեկարգումները. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Հայաստան-Վրաստան 7-րդ իրավական համաժողովի շրջանակում ստորագրվել է համագործակցության ծրագիր Էդուարդ Բաբայանը հարցազրույց է տվել Quality Mark ամսագրին (Լուսանկարներ) Ստացե՜ք 2% քեշբեք՝ վճարելով Amio Arca քարտով Էստոնիայի նախագահը կոչ է արել Ռուսաստանի հետ սահմանը մասամբ բաց պահել Թրամփը բացահայտել է` ինչ էր ուզում Պուտինից փակ դռների հետևում Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսը` ուղիղ Իրանը ցանկանում է նոր ՀՕՊ համակարգ տեղակայել ԱՄՆ-ի հետ հակամարտության վերսկսման դեպքում Ամերիաբանկի Investor's Day-ը` նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին Փոքր վթար՝ մեծ խցանում․ ի՞նչ դեր ունեն ՃՏՊ-ները Երևանի կաթվածահար երթևեկության մեջ և ինչպես ազատվել խցանումերից. մասնագետի առաջարկները Կենսաթոշակառուն կարող է բնակարանը գրավադրել և դրա դիմաց ամսական գումար ստանալ․ հունվարի 1-ից՝ նոր կանոններ Բայրամովը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններից ՔՊ-ն ժողովրդից մանդատ չի ստացել Սահմանադրությունը փոփոխելու համար. Հրայր ԿամենդատյանԾերությունը չպետք է դառնա հարկային բեռ. Հրայր ԿամենդատյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Իրաքի ռազմածnվային ուժերը երկրի տարածքային ջրերում վառելիքի մաքuանենգության կասկածանքով ձերբակալել են երկու նավ Մահшցել է Իսլանդիայի հավաքականի նախկին դարպասապահը Լարսը բացվել է բեռնատարների համար ՈւՂԻՂ. Սպիտակում «Ուժեղ Հայաստան»-ը քարոզարշավն ամփոփում է մեծ քայլերթով ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրապարակվել են 29-ամյա երիտասարդի դանակահարության կադրերը Թուրքիան և Իրանը երկարաձգել են իրանական գազի մատակարարման վերաբերյալ համաձայնագիրը մինչև 2032 թվականը Հնդկաստանում շուրջ 400,000 մարդ մասնակցել է տեղի Օրենսդիր ժողովի պատգամավորի դստեր հարսանեկան արարողությանը. ANI Կասեցվել է «Շառոյան-Սարյան» ընկերության համեմունքների արտադրամասի արտադրական գործունեությունը Այն մասին, թե ինչու են նոր “սահմանադրության” տեքստից հանել “հայ ժողովուրդ” բառը, բայց փորձում են նրան համոզել, թե դա իր սահմանադրությունն է. ՉալաբյանՓաշինյանը շատ լավ գիտի, որ Սահմանադրությունը փոխում է Ալիևի պահանջով. Մենուա ՍողոմոնյանՀայաքվեն»՝ Արցախի հայերի վերադարձի իրավունքի միջազգային օրակարգի առաջամարտիկԵՄ-ն տասնյակ միլիարդավոր եվրոներ կհատկացնի՝ ԱՄՆ-ից պաշտպանական կախվածությունը նվազեցնելու համար Նոր «Սահմանադրությունը» փաթաթվել է հայ ժողովրդի վզին օտարերկրյա ուժերի կողմից. Աննա ԿոստանյանԶինծառայnղների աշխատավարձերի բարձրացումը և կենսաթոշակային համակարգի բարեփոխումը պահանջում են միջոցներ, որոնք բյուջեում այժմ չկան. Ուկրաինայի վարչապետ Կանադայի խորհրդարանում պահանջել են անցանկալի անձ հայտարարել ԱՄՆ դեսպանին Ռուսաստանը շատ կոշտ արձագանքեց ՀայաստանինՍպիտակում քարոզարշավը կեզրափակվի մեծ հանրահավաքով և համերգային ծրագրովՄերցը հնարավոր է համարել ԵՄ բյուջեի կրճատումը ավելի քան 204 մլրդ եվրոյով ԱՄՆ-ն չափազանց կենտրոնացած է Մերձավոր Արևելքի վրա և բավարար ճնշում չի գործադրում ՌԴ-ի վրա. Զելենսկու հարցազրույցը BBC-ին Լուկաշենկոն բացահայտել է ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկի իր վարկածը Տասը տարեկան դպրոցական աղջիկը ընկել է յոթերորդ հարկի պատուհանիցԴա նույնն է, թե պատերшզմի ժամանակ ինչ-որ մեկը Հիտլերի մասին ասեր, որ նա լավ ընկեր է․ Զելենսկին՝ Պուտինին ընկեր անվանած Թրամփի խոսքերի մասին Կասեցվել է Փարաքարում գործող «Վանատամ» ընկերության աղցանների արտադրությունը Երևանում չինացուց 8 մլն դրամ են գողացել Հայտնի է, թե ովքեր տարկետում կստանան 2026 թվականի ձմեռային զորակոչից Թրամփը Ռյուտեի հետ քննարկել է Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայման հարցը Ռուսաստանն ու Չինաստանը աջակցում են Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը. Կոպիրկին 5 տարեկան երեխա է մահացել. պատճառը սովամահությունն է եղել. ընտանիքում 12 երեխա էինՈւկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Պետերբուրգին, Կրասնոդարի երկրամասին, Լենինգրադի և Տուլայի մարզերին. կան տnւժածներ Իշխանությունների գրած Սահմանադրությունն օգտագործվելու է միայն ի շահ Ադրբեջանի. Արամ ՊետրոսյանԿոտայքի մարզում «Mercedes»-ի վարորդն ու ուղևորը փորձել են փախուստի դիմել և մեքենայով մոտ 500 մետր քարշ են տվել ոստիկանին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց