«Չխոսկան» ՀՀԿ-ական պատգամավորներին նախագահականից վտանգավոր «ծանուցում» է եկել.«Իրատես de facto»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Իրատես de facto» թերթը գրում է. «ՀՀԿ-ի չխոսկան, ելույթներ չունեցող պատգամավորներին նախագահականից «ծանուցում» է եկել՝ ինչո՞ւ եք այդքան պասիվ: Մեր տեղեկություններով, այն հանրապետականները, որոնք այս տարիներին նիստերի ժամանակ «ծպտուն» չեն հանել, նախազգուշացվել են՝ փոխեք ձեր գործելաոճը: Խոսքը, բնականաբար, մականունավոր պատգամավորներին չի վերաբերում, այլ նրանց, որոնք կարող են ելույթ ունենալ, բայց դրա «իմաստը» չեն տեսնում:
Այս զգուշացման մեջ վերջիններս վտանգ են տեսնում, կարծելով, որ իրենց անուղղակիորեն ասվել է, որ չեն կարող լինել ապագա խորհրդարանում: Բայց «չխոսկանները» հույսը չեն կորցնում եւ առաջիկայում «բոցավառ» ելույթներ կունկնդրենք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



